«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«2024 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2023 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է 1,5%: Գնաճը 2024 թվականի դեկտեմբերին 2024 թվականի նոյեմբերի համեմատ, կազմել է 1%: Այս մասին փաստում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։ 2025թ. մարտին 2024թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 5.4%, իսկ 2025թ. փետրվարի համեմատ՝ 0.6% գնաճ: Հանրապետության դիտարկվող 8 բնակավայրերում 2025թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.5-1.4%-ով, իսկ 3-ում գրանցվել է 0.2-0.1% գնանկում: Մայրաքաղաքում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.6%-ով: Համաձայն Կոմիտեի հրապարակած տվյալների՝ այս տարի մարտին ամենամեծ գնաճը գրանցել է շոկոլադը: Շոկոլադի գինը 2025թ. մարտին 2024թ. մարտի համեմատ աճել է 11.8%-ով, կակաոյինը՝ 16.0%-ով, սուրճինը՝ 17.5%-ով, իսկ 2025թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 2.3%, 6.8%, 1.0%-ով։ Հաջորդ տեղում ալկոհոլային խմիչքը եւ ծխախոտային արտադրատեսակներն են, որոնք հանրապետությունում 2025թ. մարտին 2024թ. մարտի համեմատ աճել են 5.3% եւ 4.8%-ով։ Վերջին ամիսներին Հայաստանում որոշ մթերքների գները զգալիորեն աճել են: Ստորեւ ներկայացված են ամենաշատ գնաճ գրանցած մթերքները՝ ըստ 2025 թվականի փետրվարի տվյալների: Բանջարեղենի տարեկան աճը կազմել է 20.4%, ձկնամթերքինը բարձրացել է 16.2%-ով, թեյ, սուրճ եւ կակաո՝ 15.6%, բուսական յուղ եւ կարագ՝ 13%-ով եւ այսպես շարունակ։ Հարկ է նշել, որ միեւնույն ժամանակ որոշ մթերքների գներ նվազել են: Մսի գինը նվազել է 0.6%-ով: Կաթնամթերքինը եւ ձվինը՝ 3.6%-ով: Այս տվյալները վկայում են, որ հատկապես բանջարեղենը, ձկնամթերքը, թեյը, սուրճը, կակաոն, բուսական յուղը եւ կարագը վերջին շրջանում Հայաստանում ամենամեծ գնաճն են ապրել»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44