Մենք Գյումրիում չենք պարտվել, որովհետև այն արդյունքները, որ ՔՊ-ն գրանցեց, միանշանակ, հաղթանակի նշան է. լրագրողների հետ ճեպազրույցին ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
«17 200 քվե ստանալը գյումրեցիներից այդքան էլ հեշտ բան չէ, գյումրեցին շատ սիրելուց՝ սիրում է, չսիրելուց՝ դիրքորոշումը հստակ արտահայտում է։ Միանշանակ սիրել է, բայց համամասնական ընտրակարգով քաղաքացիներն ընտրում են ավագանիներ, որն էլ կառավարելու է քաղաքը։ ՔՊ-ն ունի 14 մանդատ և ամենամեծ խմբակցությունն է և դրանից կարելի է եզրակացություն անել»,-ասաց նա։ Հարցին, թե ՔՊ-ն քաղաքապետի թեկնածու առաջադրելո՞ւ է՝ Դավիթ Առուշանյանը պատասխանեց, որ մոտ օրերս մանդատները վերցնելուց հետո կլինի պաշտոնական հայտարություն։ «Բնականաբար, 17 200 քվե ստացած ուժը, որն ունի ամենամեծ խմբակցությունը, իր հայտարության ժամանակ իր մոտեցումն արտահայտելու է»,-ասաց նա։ Դիտարկմանը, թե հնարավո՞ր է մյուս համայնքների նման մարդագողությամբ զբաղվեն և քաղաքապետ դարձնեն ՔՊ թեկնածուին՝ պատասխանեց. «Մենք երբևիցե մարդագողությամբ չենք զբաղվել, այն իրողությունները, որոնք եղել են, եղել են օրենքի սահմաններում և մենք չենք պատրաստվում Գյուրիում որևիցե այլ գործողություններ անել»։ Իր հրաժարականի մասին լուրերն Առուշանյանը ևս հերքեց. «Բնականաբար, հրաժարական չեմ ներկայացնելու, վստահ ասում եմ, որ լավ արդյունքներ գրանցելու պարագայում որևէ մեկը աշխատանքից չի ազատվելու և ես բարձր ճակատով, ինչպես ընտրությունների սկզբում ասել եմ, քայլել եմ ու շարունակելու եմ քայլել՝ գյումրեցիների աչքերի մեջ նայելով»։
11:13
09:55
09:45
09:34
09:18
09:02
00:24
00:00
00:00
22:55
22:22
21:44
21:21
20:49
20:16
20:02
17:54
17:33
17:09
16:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45
09:32
09:15
09:01