Հայաստանի ազգային պատկերասրահը ապրիլի 15-ին, ժամը 19:00-ին պաշտոնապես կվերաբացվի` բոլորովին նոր տեսքով, բովանդակային նոր լուծումներով, նոր հնարավորություններով: Թանգարանից հայտնում են, որ 2021-ից Հայաստանի ազգային պատկերասրահում սկսվել են վերանորոգման աշխատանքները: Փոխվել ու արդիականացվել են օդափոխության, ջերմախոնավային համակարգերը, տեղադրվել են նոր վերելակներ: Վերանորոգման և արդիականացման աշխատանքներ են իրականացվել մի շարք մասնաճյուղերում։ Ժամանակակից լուծումներով են վերաձևավորվել ցուցասրահները: Հայաստանի ազգային պատկերասրահը բացում է իր ֆոնդապահոցները Մշտական ցուցասրահներ են վերադարձել ոչ միայն մեծանուն վարպետների գլուխգործոցներն, այլև պահոցներից ցուցասրահներ են հասել երբևէ չցուցադրված կարևոր նմուշներ: Ավելի քան 41.000 արվեստի ստեղծագործություն և 200.000-ից ավելի արխիվային բացառիկ նյութեր ընդգրկող թանգարանային հավաքածուից այսօր հնարավոր է ցուցադրել միայն 5%-ը` պատկերասրահի ցուցադրատարածքի սահմանափակ լինելու պատճառով: Սակայն պատկերասրահի նոր՝շարժական-մոբիլ ցուցադրության մոդելի շնորհիվ այցելուները պարբերաբար կտեսնեն նախկինում չցուցադրված, այդ թվում մշտական ցուցադրությունում երբևէ չընդգրկված գրաֆիկական թերթեր և հազվագյուտ գանձեր` պահոցից։ Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացված մշտական ցուցադրության տասնյակ սրահներում ներկայացված են հայկական կերպարվեստի ականավոր գործիչների` Հակոբ Հովնաթանյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի և մյուսների, իտալական վերածննդի և բարոկկոյի նշանավոր ներկայացուցիչներ Տինտորետտոյի, Դոնատելլոյի, Գարոֆալոյի, Բեռնարդո Ստրոցցիի, Գվերչինոյի և մյուսների, բարբիզոնյան դպրոցի հայտնի արվեստագետներ Թեոդոր Ռուսոյի, Դիաս դե լա Պենյայի, ռեալիզմի վառ ներկայացուցիչ Գյուստավ Կուրբեի , ռուսական ավանգարդի վարպետներ Վասիլի Կանդինսկու, Մարկ Շագալի, Ռոբերտ Ֆալկի և այլոց գեղանկարչական ու գրաֆիկական գործերը, գլուխգործոց քանդակաները, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի եզակի նմուշներ (բացառիկ կահույք, սպասք, զարդեղեն, զենք), որոնց մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ: ԶԼՄ- ներկայացուցիչները բացառիկ հնարավորություն կունենան առաջինը ծանոթանալու ամբողջական ցուցադրությանը: Լրատվամիջոցների համար շրջայցը կիրականացնի Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը` մինչև պաշտոնական բացման արարողությունը: Հարգելի գործընկերներ, խնդրում ենք ներկայանալ ապրիլի 15-ին, ժամը`17:00-ին: Շրջայցի ավարտին Մարինա Հակոբյանը կպատասխանի լրագրողների հարցերին: Կամուրջ ժամանակի և արվեստների միջև Վերաբացման տոնական արարողությունը արվեստի տարբեր ձևերի միաձուլում է։ Հայաստանի ազգային պատկերասրահի տարբեր հարկերում ժամանակակից հայ արվեստագետները կներկայացնեն հատուկ համադրված երաժշտական կատարումներ՝ ընդգծելով պատկերասրահի դերը իբրև կամուրջ` դասականի ու ժամանակակիցի, վիզուալ արվեստի ու երաժշտության, անցյալի ու ապագայի միջև: Տարբեր ցուցասրահներում նախատեսվում են ինտերակտիվ աուդիոինստալյացիաներ և փորձարարական երաժշտական փերֆորմանսներ: ՀԱՊ վերաբացման պաշտոնական արարողությանը ներկա կլինեն ՀՀ կառավարության անդամներ, մշակութային ոլորտի ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Պաշտոնական բացման արարողության ընթացքում ՀԱՊ-ը պատրաստել է խորհրդանշական անակնկալ։
17:03
16:38
16:09
15:44
15:38
15:12
14:49
14:49
14:48
12:57
12:43
12:27
12:14
11:24
11:09
10:47
10:28
10:02
16:57
16:09
10:02 16.07.25
11:24 16.07.25
12:43 16.07.25
12:14 16.07.25
11:09 16.07.25
10:47 16.07.25
14:49 16.07.25
12:27 16.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03