Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներն ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի փորձագետներն այսօր Ազգային ժողովի խմբակցությունների հետ քննարկել են «Կուսակցությունների մասին» օրենքի նոր նախագիծը: Փոփոխությամբ ՀՀ իշխանություններն առաջարկում են կուսակցություններին գրանցել միայն 1000 անդամ ունենալու պարագայում, ներկայիս՝ 200-ի փոխարեն:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, իրենք մասնագետներից փորձել են ճշտել վիճահարույց հարցերի հետ կապված դիրքորոշումը:
«Օրենքով նախատեսված է, որ յուրաքանչյուր կուսակցություն երկու տարին մեկ պարտավոր է համագումար անցկացնել, ընտրել ղեկավար մարմին: Մենք ուզում ենք հասկանալ՝ եվրոպական փորձն ինչպիսին է, ինչպես է կարգավորվում այս հարցը: Հասկացանք, որ ամեն երկրում տարբեր կիրառելիություն կա: Առաջարկություն եղավ, որ օրենքը պարտադրի հինգ տարին մեկ համագումար անցկացնել, իսկ ավելի հաճախ անցկացնելու ընտրությունը թողնել կուսակցությանը»,- փոխանցեց Նիկոյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ իրենց համար Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը կարևոր էր:
Բացի դրանից՝ ըստ պատգամավորի՝ քննարկվել է նաև օրենքով կուսակցությունները խոշորացնելու հարցը:
«Հայաստանում 70-ից ավել գրանցված կուսակցություն կա, և այնպես չէ, որ ինչքան շատ կուսակցություն ունես, ուրեմն այդքան ժողովրդավար ես: ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում քիչ թվով կուսակցություններ կան, հիմնականում՝ խոշոր երկուսը, և դա չի նշանակում, որ պակաս ժողովրդավար են: Եկանք հետևյալ գաղափարի, որ պետք չէ կասեցնել օրենքով այն կուսակցության գործունեությունը, որը չի մասնակցում ընտրություններին, գործունեություն չի ծավալում, որովհետև կա այնքան կուսակցություն, որքան հանրությունը գիտի, ճանաչում է»,- մանրամասնեց Սամվել Նիկոյանը:
tert.am
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47