Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ և բնակարանների վաճառքով զբաղվող երկու ընկերությունների 50 և 100 տոկոս բաժնեմասերի սեփականատերը, այդ ընկերությունների տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, 2020-2024 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու և այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով, դիտավորությամբ թաքցրել են նշված ընկերությունների իրական եկամուտները: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Պարույր Սևակ փողոցի 51/2 և Երևան քաղաքի Վրացական փողոց 16/5 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրերում ներառել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ անշարժ գույքի փաստացի գնի փոխարեն պայմանագրերում նշելով ավելի ցածր գին: Հաշվի առնելով, որ քրեական վարույթում առկա են եղել հանցանքի կատարումը վկայող բավարար փաստեր՝ 2025 թվականի ապրիլի 11-ին դատախազը, սեփական նախաձեռնությամբ, հանրային քրեական հետապնդում է հարուցել վերոնշյալ անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ( մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը): Հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումները կայացնելուց հետո, նշված անձանց ներկայացվել է մեղադրանք: Արդյունքում՝ ընկերությունների սեփականատերն ընդունել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու փաստը և վերականգնել պետությանը պատճառված վնասից՝ 1 միլիոն 662 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 650 միլիոն դրամը: Նախաքննությունն ընթացքի մեջ է:
15:35
15:17
14:53
14:49
14:22
14:09
13:59
13:45
13:27
11:44
11:22
11:05
10:44
10:34
10:16
10:07
23:35
21:54
21:33
21:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33