«Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությունը ներկայացնում է Միքայել Մելքումյանի անդրադարձը՝ «ՓՄՁ ներկայացուցիչների պահանջը հարկային փոփոխությունների դեմ» թեմայով.
«Սիրելի' հայրենակիցներ, սույն թվականի հունվարի 1-ից գործողության մեջ է դրվել շրջանառության հարկով աշխատող տնտեսվարող սուբյեկտների համար 5% դրույքաչափը կրկնապատկելու մասին օրենքը: Այդպիսով, հատկապես փոքր և միջին բիզնեսի հարկային բեռն ըստ էության երկու անգամ ավելանում է: Արձանագրենք, որ բացակայում է այդ փոփոխության ազդեցության գնահատականը, այն է՝ որքա՞ն փոքր ձեռնարկություններ և աշխատատեղեր կփակվեն: Քանիսի՞ մոտ էլ շահութաբերությունն այնքան կընկնի, որ, մի փոքր ուշ, բայց դրանք էլ ստիպված կփակվեն: Ի վերջո, շուրջ 60.000 տնտեսվարող սուբյեկտ շրջանառության հարկ է վճարում և, եթե դրանց առնվազն 20-30 %-ը փակվեն, առաջին փուլում պետությունը ոչինչ չի շահի, այլ միայն կկորցնի: Բերենք մի օրինակ` 2010 թ.-ից ՀՀ-ում գործում էին շուրջ 20000 փոքր առևտրով զբաղվող սուբյեկտներ (խանութներ, կրպակներ), այժմ դրանք ընդամենը 6-7 հազարն են: Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ: Ստվերային շրջանառությունը պետք է փնտրել խոշոր տնտեսվարողների մոտ և տալ համակարգային լուծումներ, եթե խոշորների մոտ ստվեր չլինի, ապա այն չի լինի նաև փոքրերի մոտ, քանի որ շղթայի առաջին օղակը հենց խոշորներն են: Ուստի, այժմ պետք է հանգիստ թողնել փոքրերին, պետք է բացառել կոշտ վարչարարությունը փոքրերի նկատմամբ, և դրա արդյունքում միլիոնավոր դրամների տուգանքները: Սա հարցի լուծում չէ: Առանց այդ էլ ապրանքային և ծառայությունների շուկայում խոշորների կենտրոնացվածության աստիճանը շատ բարձր է, որը միմիայն խաթարում է մրցակցային հարաբերությունների որակը:
Միքայել Մելքումյան
«Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնություն»
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
00:00
18:48
15:58
15:45
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44