Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանի մասնակցությամբ ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ ավտոմեքենաների բախման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության ՃՏՀ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշենք, որ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելուն, ինչը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս։ Հիշեցնենք, որ Հայկազ Ջոմարդյանի մասնակցությամբ շղթայական ավտովթարը տեղի էր ունեցել ապրիլի 11-ին։ Երևան քաղաքի Հր. Աճառյան և Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մ. Մաշտոց փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Մերուժան Առաքելյանի վարած «Mercedes» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Հայկազ Ջոմարդյանի վարած «Toyota» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Արմեն Բալդրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
23:50
23:18
23:03
21:02
20:33
20:06
19:45
18:45
18:22
17:55
17:17
15:09
15:04
14:45
14:23
13:55
13:28
13:05
12:33
12:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45
09:32
09:15
09:01
09:54
09:35
09:02
09:46
09:37
09:17
09:02
09:46
09:34
09:17
09:02
00:00
00:00
00:00