«Ես Անկախության հռչակագրի օրվա իմ ուղերձում ասել եմ, որ ուսումնասիրելով Անկախության հռչակագրի տեքստը, այն կարծիքին եմ, որ այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ պետականություն չի կարող լինել, դա անհնար է: Եթե ես դա ասում եմ, չի կարող լինել, որ նոր Սահմանադրության մեջ հղում պետք է լինի Անկախության հռչակագրին», լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա միաժամանակ ավելացրեց․
«Ընդհակառակը, ես կարող եմ ասել, որ, իմ կարծիքով, նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, բայց էլի ուզում եմ ասել, որ որոշողը ՀՀ ժողովուրդն է: Իհարկե, կողմ և դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են: Դա իմ քաղաքական դիրքորոշումն է: Սահմանադրությունը փոփոխելու հարցը մեզ համար օրակարգային է եղել հեղափոխությունից անմիջապես հետո, դեռ 2020 թվականի փետրվարին ես անդրադարձել եմ, որ նման խնդիր կա»։ Հարցին՝ արդյո՞ք Սահմանադրությունում Անկախության հռչակագրի տեքստի պահպանումը կխանգարի խաղաղության հաստատմանը՝ Փաշինյանը պատասխանեց. «Դրանք պետք է իրարից տարբերենք։ Իրական Հայաստանի տեսլականը ես հիմա տարբեր մարզերում ներկայացնում եմ, ես այդ հարցին հատուկ անդրադարձ եմ անում և հատուկ ընդգծում եմ, թե ինչն է պատճառը, որ կարծում եմ՝ ՀՀ-ում նոր Սահմանադրություն պետք է ընդունվի: Հիմնական խնդիրը, որը ես տեսնում եմ, հետևյալն է՝ ՀՀ իրավակարգի և ՀՀ քաղաքացիների միջև օրգանական կապի խզում ունենք և ես դա տեսնում եմ իմ ամենօրյա աշխատանքում: Միշտ հարց եմ տվել, թե որն է պատճառը: Իսկ պատճառը սա է՝ իրավակարգը, որը բխում է Սահմանադրությունից, կտրված է ժողովրդից մի պարզ պատճառով՝ սահմանադրական բոլոր հանրաքվեները, հանրային համոզվածության համաձայն, ժողովրդի անհրաժեշտ ձայներ չեն ստացել: Այլ կերպ ասած՝ բոլոր արդյունքները մանիպուլացվել ու կեղծվել են»։ Իսկ Սահմանադրության ժամկետների մասով Փաշինյանը որևէ բան չասաց:
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
13:17
12:36
12:14
11:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03