Ապրիլի 16-ին Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի շենքում բացվեց լուսանկարչական ցուցահանդես, որը ներկայացված է «Նախաստեղծ Ռուսաստան» համառուսական բնապահպանական փառատոնի շրջանակում։ Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ երկու տասնյակ աշխատանքներ։ Միջոցառումն իրականացվել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախաձեռնությամբ և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աջակցությամբ։ «Նախաստեղծ Ռուսաստան» փառատոնն ամենախոշոր ցուցահանդեսային նախաձեռնությունն է Եվրոպայում, որը նվիրված է բնության լուսանկարչությանը և ընդգծում է բնական ժառանգության պահպանման, ինչպես նաև հազվագյուտ ու վերացող բուսական և կենդանական տեսակների պաշտպանության ու էկոլոգիական տուրիզմի զարգացման հիմնախնդիրները։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը իր ողջույնի խոսքում նշել է. «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն փառատոնի երկարամյա գործընկերն է, և մենք մեծ գոհունակությամբ հյուրընկալում ենք ցուցահանդեսը Երևանում՝ համոզված լինելով, որ այն մեծ հետաքրքրություն կառաջացնի Հայաստանի քաղաքացիների շրջանում։ Ամեն տարի «Նախաստեղծ Ռուսաստան» փառատոնն բնության գեղեցկությունը գնահատողների առավել լայն շրջանակի ուշադրությունն է գրավում, ընդգծելով բնության պահպանման և կենսաբազմազանության պաշտպանության կարևորությունը: Սա հատկապես արդիական է տեխնոլոգիական աշխարհի արագ զարգացող պայմաններում»։ Ա․Մելնիկովի խոսքով՝ իր արդիականության շնորհիվ ցուցահանդեսը շարունակելու է գործել նաև Հայաստանի այլ խոշոր երկաթուղային կայարաններում։ Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում գործող ռուսական ընկերությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական մարմինների ներկայացուցիչներ։ Միջոցառման շրջանակներում իրենց կատարումներով հանդես եկան ՀԿԵ-ի գործընկեր Մ.Միրզոյանի անվան դպրոցի սաները:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55