«Շնորհավորելու բան չկա քաղաքապետին, ոչ թե մեզ։ Շատերիս վրայից հոգսն ընկավ, բարձեցինք իր ուսերին, կարող ենք գնալ հեշտ ու հանգիստ շարունակել մեր կյանքը, բայց այն լուծը, որ ինքը քաշելու է, շատ ծանր է և պարտավորեցնող»,-Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությանն ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Միքայել Սրբազանն ասաց, որ 20 տարի չի մասնակցել երդմնակալության արարողությանը։ «Ինչո՞ւ եմ այսօր մասնակցում։ Վերջին անգամ մասնակցել եմ 2005 թվականին։ Նախորդ արարողություններին չեմ մասնակցել շատ հասկանալի պատճառներով, այն ժամանակվա, նաև հետագայում իմ մոտեցումների, որոնք ես քաղաքապետարանի առջև դրել եմ, իմ մոտեցումները հարգել են։ Այս անգամ ոչ մի մոտեցում չեմ ցուցաբերել։ Ինչո՞ւ։ Որովհետև հայրենիքի՝ այս պայմաններում, վիճակում գտնվելու պարագայում, մեր քաղաքի՝ այս պայմաններում գտնվելու պարագայում, բարոյական չեմ համարել թեմի առաջնորդի կողմից որևէ պայման առաջ քաշելը։ Երբ ինձ եղել է հրավեր պարոն Վարդանյանի կողմից ներկա լինելու արարողությանը, ոչ մի պայման չեմ քաշել և ասել եմ կգամ, որովհետև այս վիճակում մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չէ։ Թե ով է ավելի կարևոր այս քաղաքում, այդ հարցը քննարկելու ժամանակը չէ։ Բոլորս, յուրաքանչյուրս առանձին վերցրած կարևոր ենք։ Մենք միշտ էլ պատրաստ ենք եղել լինելու այնտեղ, որտեղ մեր անհրաժեշտությունը կա»։ Միքայել Սրբազանի խոսքով, թեև հակասական բնավորություններ ունեն, բայց Վարդան Ղուկասյանին և իրեն միավորում են այս քաղաքի նկատմամբ սերը, նվիրվածությունը։ «Շատ հարցերում մնալու ենք տարբեր։ Լավ օրինակ ենք տալիս յուրաքանչյուրին՝ բնավորությամբ լինելով շատ տարբեր, կարողանում ենք կարևոր հարցերի շուրջ համագործակցել»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը։ Սրբազանը հորդորեց օգնել Ղուկասյանին, որպեսզի կարողանա աշխատել. «Եթե չեք օգնում, գոնե մի խանգարեք։ Անցած տարիներին տեսանք խանգարելու փորձերը, հետևանքները»։ Սրբազանը նաև հորդորեց քիչ գովել պարոն քաղաքապետին, քիչ շողոքորթեք, քիչ քծնել. «Մի խանգարեք շողոքորթությամբ։ Անսխալական, կատարյալ մարդ չկա աշխարհում։ Քծնանքով, շողոքորթությամբ մի խանգարեք քաղաքապետին»։
21:46
21:02
19:35
17:15
15:41
15:36
15:22
15:05
14:53
14:45
14:21
14:02
12:33
12:07
11:33
10:33
10:33
09:26
09:15
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45