ԱՄՆ հանրապետական կուսակցությունից սենատոր Ջոն ՄքՔեյնը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին նախազգուշացրել է չմեղմացնել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը: Այդ մասին հայտնում է սենատորի մամուլի ծառայությունը:
«(ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինը կրկին միացել է Բաշար ալ Ասադին սիրիացի ժողովրդի դեմ իր բարբարոսական պատերազմում՝ վերսկսելով ռուսների մասշտաբային օդային և հրթիռային հարվածներն Իդլիբում և Հոմսում: Շուտով կարող է տեղի ունենալ ևս մի դաժան հարձակում Հալեպի վրա»,- հայտարարել է ՄքՔեյնը:
Սենատորը նշել է, որ Թրամփի ընտրվելու առնչությամբ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու ցանկության մասին Պուտինի խոսքերին չի կարելի հավատալ:
«Մենք պետք է վստահենք այդ հայտարարություններին այնպես, ինչպես ցանկացած այլ հայտարարությունների, որոնք արվել են ՊԵԿ-ի (Պետանվտանգության կոմիտե, КГБ) նախկին գործակալի կողմից, որն իր երկիրը բռնապետություն է սարքել, սպանել է իր քաղաքական հակառակորդներին, հարձակվել է իր հարևանների վրա, սպառնացել է Ամերիկայի դաշնակիցներին և փորձել է խափանել ԱՄՆ ընտրությունները»,- նշել է սենատորը:
Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինըհեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Պուտինը ևս մեկ անգամ շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ ու հաջողություն մաղթել նախընտրական ծրագրի իրականացման գործում: Միևնույն ժամանակ, ռուս ղեկավարը պատրաստակամություն է հայտնել համագործակցության վերաբերյալ երկխոսություն սկսել նորընտիր նախագահի վարչակազմի հետ՝ առաջնորդվելով իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և մեկը մյուսի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով:
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44