Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական վիշտ, Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Մարիա Զախարովան այդ մասին ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։
«Ապրիլի 24-ին լրանում է 20-րդ դարի պատմական ամենամեծ ողբերգության` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, և հայոց եղբայրական ազգի վիշտը Ռուսաստանի Դաշնությունը միշտ ընդունել է որպես իր սեփականը։ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում` Մոսկվայում, անցկացվում են բազմաթիվ հիշատակի միջոցառումներ, որոնց մասնակցում են ոչ միայն հայկական համայնքի, այլեւ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, որոնց միավորում է ցանկությունը՝ պահպանելու անցյալի ողբերգական իրադարձությունների հիշողությունը, որը չի կարելի մոռացության մատնել։ 1915 թվականին ռուսական դիվանագիտության ղեկավարի` Սերգեյ Դմիտրիի Սազոնովի նախաձեռնությամբ միջազգային հանրության դերակատարները կատարվածը որակել են որպես մարդկության դեմ հանցագործություն։ Պատմական վկայությունների համաձայն՝ 1915թ. Ռուսական կայսերական կովկասյան բանակը Նիկոլայ II-ի հրամանով բացել է ռուս-թուրքական սահմանը և փրկել է ավելի քան 350 հազար հայերի»,- նշել է Զախարովան:
Նա հավելել է, որ Ռուսաստանն առաջիններից մեկն է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նա նաև հիշեցրել է, որ 2015թ.-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կատարած այցի ընթացքում մասնակցել է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։ Ռուսաստանի Պետական Դուման 1995 թվականի ապրիլի 14-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել։
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32