Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևոր հենասյուներից է. այս մասին հայտարարեց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ կենսունակ հարքարդյունաբերության հարցերի թեմայով Երևանում այսօր մեկնարկած մեկօրյա համաժողովի ժամանակ:
«Այն էական դեր է խաղում Հայաստանի ողջ տնտեսության զարգացման գործում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության առաջատար ոլորտներից է. այն առանձնահատուկ է նրանով, որ օտարերկրյա ներդրումները Հայաստանի տնտեսությունն ուղղորդող առաջատար օղակներից մեկն է։ «Նշված ներդրումներն ուղեկցվում են ոլորտին հատուկ առաջատար տեխնոլոգիաների մուտքով»,- նկատեց նա:
Նախարարը նշեց, որ ներդրումային դաշտն ավելի գրավիչ դարձնելու համար ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, բացառում է որևէ խոչընդոտ ներդրումների համար: Նրա խոսքով՝ այդ քայլերից են «Օտարերկրյա ներդրումների մասին» գործող օրենքը կատարելագործելու ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչը պետք է բացառի խտրականությունը, պետք է երաշխավորի վեճերի լուծման կատարելագործում:
«Աշխատանքներ են տարվում նաև ենթակառուցվածքների զարգացման, լոգիստիկ խնդիրների լուծման ուղղությամբ՝ այդ ճանապարհին կարևորել ով պետություն և մասնավոր հատված գործընկերության զարգացումը»,- ասաց նա:
Սուրեն Կարայանը նաև կարևորեց Միացյալ Նահանգների հետ կնքված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, որը, նրա խոսքով, հնարավորություն կտա ավելի ընդլայնելու երկկողմ տնտեսական համագործակցությունը և դրական կանդրադառնա Հայաստանի տնտեսության զարգացման վրա՝ ամերիկյան գործարարների համար ստեղծելով նոր հնարավորություններ:
Ըստ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի՝ Հայաստանի համար կարևոր է հանքավայրերի շահագործումն ապահովել էկոլոգիապես մաքուր եղանակով։ «Հանքարդյունաբերությունը Հայաստանում պետք է լինի ժամանակակից, հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով, կառավարման ժամանակակից մեթոդերով»- ասաց նա՝ նշելով, որ կառավարությունը կարծում է, որ համատեղ ուժերով կարող են նման արդյունքներ գրանցել:
Նշենք, որ կենսունակ հանքարդյունաբերության հարցերի շուրջ մեկօրյա համաժողովը կազմակերպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ու Էյչ–Էս–ԲԻ–Սի բանկի հետ համատեղ։ Համաժողովի նպատակը կապերի ձևավորում էր Հայաստանի հանքարդյունաբերողների ու ամերիկյան հայտնի ընկերությունների միջև, որոնք առաջարկում են այնպիսի ապրանքներ ու ծառայություններ, որ մեծացնում են հանքարդյունաբերության արդյունավետությունը, աշխատողների անվտանգությունը և օգնում բնապահպանական հարցերում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47