Երևան–Լիոն համագործակցության շրջանակներում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում առկա փորձի փոխանակման նպատակով ս.թ. նոյեմբերի 7-14-ը Լիոն է այցելել Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում Լիոն են մեկնել Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրենը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, մշակույթի և տուրիզմի, զարգացման և ներդրումային ծրագրերի, տրանսպորտի, բնապահպանության և արտաքին կապերի վարչության մասնագետները: Փորձի փոխանակմանը միտված հերթական այս ծրագրի շրջանակում տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ, քննարկումներ ու շնորհանդեսներ:
Գործնական հանդիպումների ընթացքում ներկայացվել են Լիոնի կանաչապատման պլանավորման աղբյուրները, Լիոնի Մետրոպոլի ներդրումային գրավչության ռազմավարությունը, տրանսպորտային համակարգը և երթևեկության ցանցը, պատմական վայրերի կառավարման պլանը, համաշխարհային ժառանգության և կառավարման սխեման: Ներկայացվել է նաև Լիոնի մետրոպոլիտենի քաղաքաշինական քաղաքականությունը: Լիոնի քաղաքաշինական գործակալության մասնագետների հետ լայն քննարկումներ են ծավալվել Կոնդ թաղամասի վերակառուցման ուղղությամբ, որը 2014թ. Երևանում Լիոնի քաղաքաշինական գործակալության ներկայացուցիչների Երևան կատարած այցի և քննարկումների շարունակությունն էր:
Պատվիրակության անդամներն աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ են ունեցել Լիոնի տուրիզմի գրասենյակում, Գալլո-հռոմեական թանգարանում: Առանձին քննարկումներ են եղել շենքերի տանիքների և ուղղաձիգ կանաչապատման տեխնոլոգիաներին առնչվող թեմաներով: Երևանյան պատվիրակության անդամներն այցելել են նաև Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն: Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլլոմբի հրավերով պատվիրակությունը մասնակցել է Առաջին hամաշխարհային պատերազմի ավարտը խորհրդանշող տոնի առթիվ կազմակերպված ռազմական շքերթին և ընդունելությանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02