ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողին վիրավորելու համար չի պատժվի։
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դեմ քվեարկեց, որ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորվի՝ քննարկելու ՔՊ-ականի վարքագիծը։ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ասաց, թե բազմաթիվ դեպքեր են եղել, որ պատգամավորները էթիկայի նորմերը խախտող վարքագիծ են դրսևորել, բայց էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել։ «Քանի որ առ այսօր դա չի ստեղծվել, կարծում եմ՝ մեջների կյաժը պարոն Քոչարյանը չէ»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ պնդելով, որ իր թիմակիցն անթույլատրելի վարքագիծ է դրսևորել։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ հայտարարեց, որ Քոչարյանը վարքականոն է խախտել ու պետք է քննել նրա վարքը։ «Շատ լավ կլիներ, որ Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրեր, մենք կհասկանայինք, որ մարդն ընդունել է իր մեղքը»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։ Հիշեցնենք՝ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ թիրախավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին՝ նախ պահանջելով իրենից հեռու կանգնել, ապա վիրավորել էր՝ ասելով. «Մաքրեք ձեր շրթունքները»։ Հռիփսիմե Ջեբեջյանը ստորագրահավաք էր նախաձեռնել, որով Աժ խմբակցություններից պահանջում էր նախաձեռնել Աժ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու գործընթաց՝ քննարկելու ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը: ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, ընդառաջելով դիմումին, շրջանառության մեջ էին դրել նախագիծը։
17:02
16:42
16:29
16:18
16:05
15:45
15:22
15:04
14:45
14:22
14:04
13:45
13:22
12:47
12:24
12:09
11:53
11:41
11:38
11:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01