Սոֆիայի Երևանի այգու խաչքարի առջև 2025 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցած՝ Հայոց Ցեղասպանության 110-ամյակին նվիրված արարողությունը սկսվել է աղոթքով ավագ քահանա Գուսանի կողմից՝ ի հիշատակ Մեծ եղեռնի տարիներին զոհված և սրբադասված հայերի։ Միջոցառումը վարում էր Երևան թերթի Գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփակբաշյանը։Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բուլղարիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, իր ելույթում Բուլղարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանն ընդգծել է.
«Պատմությունը հիշելը միայն հիշատակի արարողություն չէ, այն պատասխանատվություն է։ Մենք այստեղ հավաքվել ենք ոչ միայն մեր նահատակներին հարգանքի տուրք մատուցելու, այլև վերահաստատելու մեր հանձնառությունը՝ երաշխավորելու, որ նման հանցագործությունները այլևս երբեք չկրկնվեն»։Դեսպանն իր խոսքում երախտագիտություն է հայտնել բուլղար ժողովրդին Ցեղասպանությունից փրկված հայերին ապաստան տալու համար, ինչպես նաև հորդորել է հայ համայնքին ողջ հայության ջանքերն ու ներուժն ուղղել Հայոց պետականության կայացման ու զարգացման նպատակին՝ ընդգծելով, որ հենց ինքնիշխան պետությունն է հայ ժողովրդի կենսունակության ամենամեծ գրավականը և հայ ժողովրդի՝ ապրելու անկոտրում կամքի խորհրդանիշը։Հայոց ցեղասպանության 110-ամյակի հիշատակման արարողությունը նշանավորվել է Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ տիկին Նատալյա Կիսելովայի ներկայությամբ։ Միջոցառմանը տիկին Կիսելովան հանդես է եկել ելույթով, որտեղ արտահայտել է իր անձնական վերաբերմունքը 1915 թվականին հայ ժողովրդին բաժին հասած ողբերգության նկատմամբ։
13:36
13:16
12:55
12:39
12:26
12:12
11:56
11:55
11:43
11:36
11:16
10:45
10:33
10:14
09:45
09:21
09:03
23:03
22:15
21:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03