Քրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ:
ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, տեղեկությունը ճշտվել է, պարզվել է նաև այլ հանգամանքներ, և ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցել են կոնկրետ գործողությունների: «Ժամը 16.20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով երկու փաթեթ: Ըստ նրա փաթեթներում «Շոկո» տեսակի թմրանյութ էր: Նա ընդունեց նաև, որ նույն պարունակությամբ մի քանի փաթեթ արդեն տեղադրել է Գյումրու տարբեր վայրերում: Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ: Ըստ հավաստի տեղեկությունների «Շոկոյի» փաթեթները, իրացման նպատակով, նրան տվել էր մեկ այլ գյումրեցի Դաշտենցի փողոցի բնակիչ 23-ամյա երիտասարդը, որը տելեգրամյան կայքէջի միջոցով զբաղվում է թմրամիջոցների իրացմամբ: Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների ընթացքում ստացվեց տեղեկություն, որ թմրանյութ ապօրինի պահող և օգտագործող գյումրեցի երեք երիտասարդ Տելեգրամ հավելվածի միջոցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող 23-ամյա երիտասարդի վարձակալած մեքենայով շրջում են Գյումրիում: Քրեական ոստիկանները համագործակցեցին մարզի պարեկների հետ, և նույն օրը' ժամը 20.35-ին,Գյումրիի Շիրազի փողոցում երեք երիտասարդները ձերբակալվեցին ու ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին վարչություն: Երիտասարդների խուզարկությամբ նույնպես հայտնաբերվեց թմրանյութ: Սրանից էլ մեկ ժամ անց հերթը հասավ իրացման մեջ կասկածվող 23-ամյա երիտասարդին: Գյումրիի Տիգրան Մեծի փողոցում նա ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով լցված կանաչ ու դեղին կպչուն ժապավենով 19 փաթեթ, իսկ գրպաններում` դեղնականաչավուն զանգված ու գաղտնի փականով դանակ: Փաթեթներում եղած զանգվածների ընդհանուր քաշն ավելի քան 36 գրամ էր: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ընթացքում թմրանյութերի տեղադրմամբ զբաղվող 32-ամյա տղամարդու ցույց տված վայրերում հայտնաբերվել է «Շոկո» տեսակի թմրամիջոցի վեց փաթեթ: 23-ամյա և 32-ամյա գյումրեցիներին մեղադրանք է ներկայացվել։ Նրանք կալանավորվել են: Քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են»,- հայտնում են ոստիկանությունից։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55