ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ։
«Պարարվեստի հարգելի՛ գործիչներ, սիրելի՛ բարեկամներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային տոնացույցում ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր։ Պարը մարդուն ազատություն է տալիս՝ երաժշտության և մարմնի շարժումների միջոցով արտահայտելով մարդու հույզերն ու ապրումները կյանքի տարբեր իրավիճակներում։ Այն հասկանալի է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական և ազգային պատկանելիությունից։ Պարը նաև մեր երեխաների մարմնակրթության և սոցիալականացման կարևոր բաղադրիչ է, որը պետք է արտահայտվի մշակութային կրթության տարբեր միջավայրերում։ ՀՀ կառավարությունը մշտապես պատրաստ է լինել ոլորտը զարգացնող լավ գաղափարների կողքին՝ աջակցելով հայաստանյան պարարվեստի առաջխաղացմանը, նոր բալետային և պարային ներկայացումների ստեղծմանը, պարարվեստի՝ միջազգային հանրությանը պատշաճ ներկայանալուն։ Հատկանշական է, որ Կառավարությունն աջակցում է ժամանակակից պարի ամենամյա փառատոնին. այս տարի նաև նոր և հետաքրքիր պարային ներկայացումների ակնկալիք ունենք՝ հաստատված դրամաշնորհային ծրագրերով: Ամեն տարի ապրիլի 29-ին Հայաստանը ևս ապրում և շնչում է պարով. կազմակերպվում են տարբեր խմբերի համերգներ, բացօթյա պարային հանդիսություններ, հնչում են գնահատանքի խոսքեր, և հանձնվում պարգևներ։ Այս տարի ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ մարզերի և Երևանի պարախմբերը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված մեր ավանդական քոչարու պարեղանակը կհնչի ուղիղ ժամը 18։00-ին՝ պարի հրավիրելով բոլոր նրանց, ովքեր սիրում են պարել։ Համոզված եմ, որ պարասեր հանրությունը սիրով կմասնակցի այդ տոնական արշավին։ Պարարվեստի սիրելի՛ գործիչներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում ստեղծագործական նոր ներշնչանքներ և լեփ-լեցուն դահլիճներ։ Շնորհավո՛ր Պարի միջազգային օրը»,- ասված է ուղերձում:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55