Օպերատորներն այն մարդիկ են, որոնք հետաքրիր բոլոր դրվագները նկարում են բոլորի համար, բայց իրենք մնում ստվերում: Այս հանգամանքից ելնելով՝ Magnis.news-ը զրուցել է օպերատոր Աշոտ Ավետիսյանի հետ։
Նա շատ երկար տարիների՝ 16 տարի, աշխատանքային փորձ ունի, քանզի 2007 թ.-ից սովորել է «Արմենիա» հեռուստաընկերությունում և 2009 թ.-ից աշխատել է իր մասնագիտությամբ։
Օպերատոր դառնալու վերջնական ազդակը ստացել է, երբ ներկ է եղել «Դժբախտ երջանկություն» հեռուստանովելի նկարահանումներին։ Այնտեղ առաջին անգամ նա տեսել է օպերատորի գործը գործողության մեջ և հասկացել, որ հենց այդ է այն, ինչ ուզում է անել։
«2009-ից սկսած՝ նկարահանել եմ Արմենիայի եթերում հեռարձակված գրեթե բոլոր հաղորդումները՝ տարբեր ժանրերում՝ տեսահոլովակներ, ֆիլմեր, հեղինակային նախագծեր, ուղիղ եթերներ, համերգներ, նույնիսկ քաղաքական ու սպորտային լուսաբանումներ։
Առանձնացնեմ «Հայաստանի ձայնը, «Ամենախելացին» ու «Միմինոն»՝ ոչ միայն բովանդակային, այլ նաև պրոֆեսիոնալ զարգացումների տեսանկյունից։ Այս նախագծերում ներգրավված էին արտասահմանից ժամանած մասնագետներ, որոնց հետ կիսվել ենք փորձով ու սովորել միմյանցից»,-նշում է նա։
Որպես օպերատոր նրա համար ուղիղ եթերներն ամենապատասխանատուն են թվում, բայց նաեւ շատ են հետաքրքրել տարբեր երկրներում նկարահանումները։
«Լինելով բոլորիս շատ հայտի «Աշխարհի համերով», «Տանից հեռու» նախագծերի օպերատորը՝ այցելել եմ աշխարհի շատ ու շատ երկրներ՝ Եթովպիա, Մարոկկո, Հնդկաստան, Վիետնամ, Լաոս, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա, Բրազիլիա, Արգենտինա, Էկվադոր, Չինաստան, Ճապոնիա, Թաիլանդ, Քենիա, Մադագասկար,Պերու, Հոնկոնգ։ Համագործակցելով այլ ընկերությունների հետ՝ այցելել եմ Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չեխիա, Ավստրիա, Իտալիա։Ամենաարտասովոր վայրերից կնշեմ Եթովպիան և Հնդկաստանը։ Բոլոր նշածս երկրներում նկարահանումներ անելը շատ հետաքրքիր էր, բայց կառանձնացնեմ Ճապոնիան, որովհետև այն տարբերվում է աշխարհի բոլոր պետություններից իր կուլտուրայով և մտածելակերպովը,- պատմում է Աշոտ Ավետիսյանը։
Առաջին ուղիղ եթերը իր համար «Բարի լույս» ծրագիրն էր։ Այդ ժամանակահատվածում ձևավորվել է իր պատկերացումները, թե ինչպես տեխնիկական, այնպես էլ թիմային աշխատանքի մասին։ Նա գտնում է, որ օպերատոր լինելը պատասխանատու եւ հետաքրքրիր գործ է եւ պահանջում է լուրջ մոտեցում․
«Տեխնիկական գիտելիքներ, կոմպոզիցիոն զգացողություն, լույսի ու ստվերի ընկալում, ստեղծագործ մոտեցում, թիմային մտածողություն և իհարկե՝ ֆիզիկական դիմացկունություն։ Սա մասնագիտություն է, որը պահանջում է ամբողջական ներգրավվածություն»,-նշում է նա։
Արմինե Բրսոյան
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
12:35
12:17
12:03
11:46
11:37
11:21
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18