Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 29-ին հանդիպել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Մարզպետը շնորհակալություն է հայտնել հերթական այցի ու Սյունիքի հանդեպ ուշադրության համար և դեսպանին ներկայացրել մարզային կյանքի տարբեր ոլորտներում իրենց վերջին հանդիպումից հետո տեղի ունեցած փոփոխություններն ու զարգացումները։ Պատրիկ Սվենսոնին, մասնավորապես, հետաքրքրում էին սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերն ու առաջընթացը, որոնք ապահովվում են պետական, մասնավոր ու միջազգային ներդրումների միջոցով։ Ռոբերտ Ղուկասյանը բարձրաստիճան դիվանագետի հետ խոսել է տարբեր ենթակառուցվածքների զարգացմանն ու նորերի ստեղծմանն ուղղված աշխատանքների մասին ևս, որոնցից ամենախոշորը Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ Սյունիքով անցնող հատվածների կառուցումն է։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու կողմի համար հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ, որոնք վերաբերում էին ներքաղաքական, արտաքին կապերի, անվտանգային, վերջնական կայուն խաղաղության հաստատման և այլ հարցերի։ Պատրիկ Սվենսոնը ներկայացրել է առաջիկայում շվեդական տարբեր գործակալությունների կողմից նախատեսվող ծրագրերը։ Նա հավելել է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանն աջակցելը շարունակում է մնալ իր երկրի կառավարության առաջնահերթությունների շարքում։
15:13
15:03
14:48
14:22
14:08
13:53
13:38
13:22
12:33
12:16
12:07
11:45
11:22
11:09
10:48
10:34
10:17
09:58
09:47
09:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38