Նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրել է.
«Փողոցում նիկոլենց համար իրականությունը շատ ավելի դաժան է և դա մեղմել այլևս հնարավոր չէ: Նույնիսկ տգետների համար նախատեսված «կթվելը նորաձև է» կամ ջադուների հետ գրկախառնված «գլխիդ մեռնիմ փրկիչ ջան» էժան բեմականացումները ոչ մի իրական օգուտ չեն տալիս, որովհետև իրականությունն այլ բանի մասին է, և հեռու չէ այն օրը, երբ Նիկոլի փչած «ստի իմպերիան» ուղիղ բախման մեջ է մտնելու «իրականության զորքերի» հետ: Այդժամ իրականությունը դաժանագույն հաշվեհարդար է տեսնելու կեղծարար-դավաճանների հետ: Խնդիրն այդ օրը մոտեցնելն է: Արձանագրենք, որ նիկոլենց գործերը սարսափելի վատ են իրական կյանքում՝ փողոցում, եթե կուզեք՝ գետնի վրա, նույնիսկ չի կարելի ասել, որ նիկոլենց գործերը լավ են սոցցանցերում, հակառակը՝ շատ վատ են: Միակ վայրը, որտեղ Նիկոլն իրեն զգում է «ինչպես ձուկը ջրում», Ազգային ժողովն է, որտեղ նա, շրջապատված թիկնազորով և յուրային ուսապարկ-պատգամավորներով, կարողանում է ստախոսության ու կեղծիքի ամենաբարձր դոզաներով հաշվեհարդար տեսնել պառլամենտական ընդդիմության հետ և այդ կեղտոտ շոուն արտահանել հեռուստաէկրաններ ու սոցցանցեր: Ազգային ժողովը միակ վայրն է, որտեղ Նիկոլը վեցնոցի իր կարգավիճակից տրանսֆորմացվում է «հաթաթա տվող» ու «սրան-նրան չախող» տղայի: Ազգային ժողովը միակ վայրն է, որտեղ Նիկոլը «կոմֆորտ զոնայում է»: Եվ, ուրեմն ի՞նչ արժեք ունեն ընդդիմադիր պառլամենտական մանդատները, եթե դրանց ազդեցությունը գործընթացների վրա զրո է, մեծ զրո: Այսինքն՝ օրենք անցկացնել չեն կարողանում, օրենքի անցկացմանը խոչընդոտել չեն կարողանում, Նիկոլն Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչում, չեն կարողանում խոչընդոտել, Արցախը հայաթափվում է, ոչինչ անել չեն կարողանում: Հասել ենք այն կետին, որ ասում են, թե Նիկոլի իմպիչմենտի գործընթաց սկսելն անլուրջ է: Իսկ ի՞նչն է լուրջ. Նիկոլին սուր հարցեր տա՞լն ու դրանց տակ մնալը՞: Ի՞նչն է լուրջ. Նիկոլի համար Ազգային ժողովում «ջերմոցային միջավայր» ապահովե՞լը: Ի վերջո՝ ընդհանրապես լրջության հետ ի՞նչ առնչություն ունի արդեն 4 տարի գործող այս խորհրդարանը…»:
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03