Բժիշկ Գևորգ Թամամյանը գրել է.
«Ժամը հասել է։ Տեսախցիկների առջև պետական պաշտոնյան խմբակային ծեծի է ենթարկում մենակ մարդուն։ Դրան հաջորդում է ծեծվողի բերման ենթարկումը՝ ոստիկանություն։ Այո, տեսախցիկների առջև ծեծվողը բերման է ենթարկվում ոստիկանություն։ Այնուհետև, իրեն «եվրոպամետ» հռչակած կուսակցությունը հայտարարություն է տարածում, թե բա՝ «լավ ենք արել, պաշտպանում ենք պետականությունը»։ Իշխանականներն ու մերձիշխանականները ջանք ու եռանդ չեն խնայում ֆեյսբուքյան ճակատամարտում պաշտպանելու պետությունը։ Ոստիկանությունը գործում է, ինչպես միշտ, գերպրոֆեսիոնալ, եզակի ջանասիրությամբ։ Իսկ իրականության մեջ, ամեն ինչ շատ ավելի դաժան է։ Ժամանակին մի լրագրող կար, խիզախ էր երևում՝ դեռ երիտասարդ էր։ Գրում էր՝ երբեմն ծեծում էին, խոսում էր՝ հաճախ հայհոյում էին։ Ազնիվ էր թվում, հավանաբար։ Նրա կողքին ևս կային մարդիկ, որոնցից որոշները կիսում էին այդ ճակատագիրը, որոշները՝ ոչ, հավանաբար, ավելի շրջահայաց էին։ Որոշներն իրենց խիզախ էին կարծում, երբ մի 10 հոգով էին՝ նվազագույնը։ Ընտրությունների ժամանակ, երբ ծեծուջարդ էր լինում, մեր խիզախներից շատերը որոշում էին անառիկ պահել նախընտրական շտաբերը՝ առավոտից իրենց ծխով պահելով պայքարի ծուխը։ Կարևորը, իրենք խոսք էին տվել, երբեք չլքել նախընտրական շտաբերը, պահել այդ հանգրվանը, իսկ ընտրատարածքներում՝ առաջնագծում, մեծամասամբ կանայք, պատանիները, երիտասարդներն ու տարեցներ էին։ Բախտի բերմամբ, թե պատահմամբ, այս մեր գեղեցկադեմ զանգվածը դարձավ իշխանություն և հեքիաթը կրկնվեց։ Նախկինում շատ ծեծվողներ, գոնե դառնային այդպիսի բարքերի դեմ պայքարողներ, դարձան ծեծողներ․․․ Ինչպիսի էվոլյուցիա․․․ Իսկ ոստիկանությունը, ինչպես միշտ, գործում է գերպրոֆեսիոնալ և եզակի ջանասիրությամբ։ Ժամը հասել է։ Պահը մոտ է։ Այս իշխանության և իշխանամերձ շրջանակի ամեն ժամը էլ ավելի է արագացնում պետության կործանումը։ Որևէ նորություն չկա այստեղ։ Միակ նորությունն այն է, որ իշխանությունը դարձել է ավելի ագրեսիվ իր գործողություններում՝ զգալով մոտալոտ վախճանը։ Հին եվրոպական ասույթն ասում է, որ երբ մարդը հայտնաբերեց խոսքը, այն փոխարինեց քարին ու բռունցքին։ Իսկ հին հայկական ավանդույթը, կարծում եմ, ունի իր բնութագիրը մենակ մարդուն խմբով ծեծելու վերաբերյալ։ Քիչ է մնացել։ Պատմությունը կրկնվում է»:
17:27
17:16
16:58
16:45
16:29
16:08
15:45
15:23
15:08
14:55
14:33
13:15
12:56
12:45
12:21
12:02
11:48
11:23
11:09
10:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56