«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի վերադարձին հաշված ամիսներ են մնացել: Բոլորը հասկանում են, որ Միացյալ նահանգների նման կարեւոր երկրում Նիկոլ Փաշինյանը ոչ թե փորձառու դիվանագետ է նշանակելու, այլ իրեն հավատարիմ մարդ` թիմակից, որին վստահում է, որովհետեւ գերտերությունում դեսպանի պաշտոնը նաեւ ստվերային շփումներ է ենթադրում, իսկ դիվանագետներին նա, որպես կանոն, յուրային չի համարում, չի վստահում: Սա գիտեն նաեւ նրա թիմում եւ, ասում են` այժմ թեժ պայքար է գնում Վաշինգտոն գործուղվելու պատվին արժանանալու եւ ԱՄՆ-ում անդարդ ու ապահով կյանքով մի քանի տարի ապրելու հնարավորության համար: ՔՊ-ական շրջանակներից տեղեկացանք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնի հիմնական հավակնորդները երկուսն են` ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Արսեն Թորոսյանը, ինչպես շատերն են նկատել, վերջին շրջանում հաճախ է ուղեկցում Նիկոլ Փաշինյանի` արտերկրյա այցերի ժամանակ եւ ուղղակի կաշվից դուրս է գալիս Նիկոլական թեզերն առաջ տանելու համար` ելույթներ է ունենում, ստատուսներ է գրում` շշպռելով քաղաքական հակառակորդներին, օրերս էլ պատռեց Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու մասին իրեն ուղղված դիմումը` ոտնահարելով «Դիմումների եւ բողոքների քննության մասին» ՀՀ օրենքը: Իսկ Նարեկ Մկրտչյանը, ով նաեւ ՔՊ արտաքին կապերի պատասխանատուն է, վերջին տարիներին բազմիցս ԱՄՆ է մեկնել` տարբեր ֆորումների է մասնակցել, Թրամփի երդմնակալությանն է մասնակցել եւ անգամ Մարկո Ռուբիոյի հետ լուսանկար ունի: Մեր աղբյուրն ասում է, որ իրենք առավել հավանական են համարում Մկրտչյանի նշանակումը, չնայած` հանուն արդարության, պետք է նրան նախարարի պաշտոնից էլ ազատած լինեին, քանի որ` լինելով փարաքարցի եւ գործի պատասխանատուն, տապալեցին Փարաքարի ընտրությունները` չկարողանալով ՔՊ-ին բավարար ձայներ բերել»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01