Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման ծրագրի ներկայացման նպատակով անցկացվող հանրային քննարկումների շրջանակում նոյեմբերի 15-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մի շարք լրատվամիջոցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Կարևորելով լրատվամիջոցների հետ նման ձևաչափով հանդիպումները, Վիգեն Սարգսյանը նշել է, որ դրանք հնարավորություն են ընձեռում ամբողջական տեղեկատվություն փոխանցել հասարակությանը թե՛ քննարկվող նախաձեռնության, և թե՛ զինված ուժերին վերաբերող հասարակական հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է պաշտպանական համակարգում «Ազգ-բանակ» գաղափարախոսության կյանքի կոչման դրույթներն ու առավելագույն արդյունքի հասնելու ռազմավարության հիմնական ուղղությունները, անդրադարձել է մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրին:
Պատասխանելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին` ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև զինված ուժերում իրականացվող աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ, ներկայացրել է զինված ուժերի ձեռքբերումներն ու բացթողումները, մանրամասնել «Ազգ-բանակ» գաղափարախոսության դրույթները:
Ընդգծելով, որ «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը բնավ չի տանում հասարակության կամ պետության ռազմականացմանը, ավելին` «Ազգ-բանակը» դա այն հասարակությունն է, որը գործում է որպես մեկ միասնություն, Վիգեն Սարգսյանը նշել է, որ միայն բանակի ներուժի լիարժեք օգտագործմամբ` տնտեսության, սոցիալական, հասարակական, կրթական, գիտական և այլ ասպարեզների ներդաշնակ փոխգործակցությամբ է պայմանավորված նաև զինված ուժերի մարտունակությունը և պետության անվտանգության ապահովումը:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02