«Փաստ» օրաթերթը գրում է. <Հեղինակավոր Time Magazine-ի վերջին համարում հրապարակվել է Հայաստանին նվիրված մի հոդված, որն սկսվում է այսպես. «Կովկասի սրտում, որտեղ ձյունածածկ գագաթները հանդիպում են արևաշող հովիտներին, լուռ հեղափոխություն էր սկսվել»։ Թվում է՝ ինչ-որ քաղաքական հոդված է: Սակայն պարզվում է՝ այն նվիրված է «Սպայկա» ընկերությանն ու նրա հիմնադիր և տնօրեն Դավիթ Ղազարյանին, որը ներկայացվում է որպես Հայաստանի գյուղատնտեսական առաջընթացի խորհրդանիշ։ Ի դեպ, հոդվածի վերնագիրն էլ բավական խորհրդանշական է՝ «Սպայկա. զարգացնելով Հայաստանի գլոբալ հեղինակությունը»: «Ղազարյանի ստեղծած «Սպայկան» դարձավ ռազմավարական մտածողության և ձեռներեցության կամքի խորհրդանիշ՝ փոխակերպելով Հայաստանի գյուղատնտեսական ոլորտն ու արտահանման ներուժն այնպես, ինչպես քչերը կարող էին պատկերացնել»,-գրում է Time Magazine-ը և հավելում, որ Ղազարյանի տեսլականը ավելին էր, քան պարզապես ոլորտի բարելավում. նա ամբողջովին վերաիմաստավորեց հայկական գյուղատնտեսության զարգացման ուղին։ Պարբերականը մանրամասներ է ներկայացնում «Սպայկայի» գործունեությունից՝ նշելով, որ այն բազմապրոֆիլ է՝ սկսած մշակությունից և ժամանակակից գործարաններից մինչև խելացի փաթեթավորում և լայնածավալ լոգիստիկ ցանց։ Ըստ պարբերականի, Դավիթ Ղազարյանի առաջնորդությամբ «Սպայկան» դարձել է ոչ միայն հաջողակ ընկերություն, այլև՝ ազգային հարստություն։ ««Սպայկայի» պատմությունը հզոր օրինակ է, թե ինչպես կարող է ռազմավարական դիվերսիֆիկացված գյուղատնտեսական ձեռնարկությունը՝ հիմնված ուժեղ լոգիստիկայի, որակի, տեխնոլոգիական նորարարության և տեսլական ունեցող առաջնորդության վրա, ոչ միայն հաջողել միջազգային ասպարեզում, այլև բարձրացնել իր երկրի հեղինակությունը»,-գրում է Time Magazine-ը։ Ի դեպ, այս պարբերականի պարագայում սա աննախադեպ երևույթ է, երբ առանձին անդրադարձ է կատարվում մեկ առանձին հայաստանյան ընկերության: Սա նշանակում է, որ հաջողված օրինակը կարող է համաշխարհային մեծ ճանաչում բերել ոչ միայն տվյալ միավորին, այլև մեր երկրին ընդհանրապես»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
10:49
10:29
10:16
10:02
16:43
16:18
16:18
16:02
14:58
14:04
13:29
11:01
10:14
20:53 03.05.26
14:58 04.05.26
19:03 03.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
20:12 03.05.26
13:29 04.05.26
20:19 03.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44