Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նշվում է, որ հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած ՄԱԿ-ի ԳՔ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում, կարևորելով ՄԱԿ-ի հետ հարաբերությունների հետևողական ընդլայնումը, դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) 2026թ. Հայաստանում հյուրընկալելու կապակցությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի։ Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրել է տարածաշրջանում տևական կայունության և խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի կողմից գործադրվող հետևողական ջանքերն՝ առանձնանշելով «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» արդեն իսկ համաձայնեցված տեքստի առանց հապաղման ստորագրման կարևորությունն, ինչպես նաև Հարավային Կովկասի փոխկապակցվածությանը և ենթակառուցվածքային ողջ ներուժի բացահայտմանը ուղղված ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման նշանակությունը։
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47