ARM | RUS |

Սերժ Սարգսյանը և Հանրապետականը երկրորդ նախագահի մեջքի հետևում վերջինիս պաշտոնավարման ժամանակ ոչինչ չէին անում. Աշոտյան

05.05.25 | 12:53

Հետևելով քաղաքական անցուդարձին և անսալով ՀՀ երրորդ նախագահի հայտնի հորդորին, երկար ժամանակ գրավոր խոսքի դադար էի վերցրել, ինչի շնորհիվ հիմնական զարգացումներն էլ ավելի ցցուն էին երևում։ Դաշտում մոլեգնող նիկոլիզմը չի սահմանափակվել միայն փաշինյանական թիմի «արեալով», այլև հետևողականորեն վարակել է ավելի լայն շրջանակ՝ Բրյուսելից մինչև մեր ընդդիմադիր որոշ գործընկերներ։ Սկսենք Բրյուսելից։ Անցած շաբաթ եվրոպական իշխող կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, որի դիտորդ անդամ ենք նաև մենք, փաշինյանական Հայաստանի մասին մի բանաձև էր ընդունել, որի նախնական տարբերակը պարզապես զավեշտ էր, իսկ ընդունվածը՝ որպես երևույթ, ուղղակի տհաճություն։

Հանրապետականը չոր արձագանքեց այդ երևույթին՝ նաև պաշտպանելով մայր-կուսակցությունը նիկոլական վիրուսի հետագա տարածումից։ Կանխատեսելի էր, որ իշխանական շրջանակները, խիստ դժգոհ լինելով փաստաթղթի վերջնական տեքստից, մասնավորապես՝ իմ քաղաքական բանտարկյալ կարգավիճակի վերաարձանագրումից և արցախահայության վերադարձի իրավունքի մասին շեշտադրումից, փորձեց մանիպուլացված տարբերակով շահարկել այդ տեքստը։ Բայց արի ու տես, որ նիկոլական մեդիաները քիչ էին, մի հատ էլ ՀՀ երկրորդ նախագահին սպասարկող որոշ միջոցներ, որոնք նաև բացահայտ ռուսամետ իմիջ ունեն, զարկ տվեցին Հանրապետականի հանդեպ չարախնդալու արշավին: Ավելորդ է հիշեցնել, որ ԵԺԿ-ն մեր անդամության տարիների ընթացքում մշտապես աջակցել է հայկական օրակարգին՝ Արցախի հարց, Ապրիլյան պատերազմ, Ցեղասպանության ճանաչում, ներքաղաքական իրավիճակ, CEPA և այլն: Երբ Երկրորդ նախագահը քաղաքական հետապնդման արդյունքում կալանավորված էր, ԵԺԿ-ն էր այն բացառիկ հարթակը, որտեղ Հանրապետականը բարձրացնում էր այդ խնդիրը, այդ թվում՝ Երրորդ նախագահը՝ ԵԺԿ Զագրեբի գագաթնաժողովում իր հանդիպումներին։ Մեր կուսակցության արտաքին կապերի եվրոպական ուղղությունը քննադատելիս հիշեք նաև, որ ձեր թիմակից ՀՅԴ-ն սերտ աշխատում էր Եվրոպառլամենտի Սոցիալ-դեմոկրատների հետ, իսկ Երկրորդ նախագահն իր վերջին ասուլիսին հայտարարեց, որ եվրոպական ուղղությամբ ամենամեծ աշխատանքն ինքն է իրականացրել։ «Էս չէ՞ր ձեր ԵԺԿ-ն ու ձեր Եվրոպան» գեոպոլիտիկ հրճվանք ապրող որոշ երկրորդամերձ ալիքները, սակայն, կամ լռում են, կամ սվաղում Ռուսիո պատրիարք Կիրիլի կողմից Մեհրիբան Ալիևային պարգևատրելու փաստը։ Հիմա հարց. ռեալ պոլիտիկում ո՞ր իրադարձությունն է ավելի վտանգավոր և տհաճ՝ ԵԺԿ բանաձև՞ը, թե՞ ռազմավարական դաշնակցի հոգևոր առաջնորդի կողմից թշնամի երկրի ղեկավարության մեծարումը։ Այդ քարոզիչների բառապաշարով էլ արձանագրեմ՝ Ни ляхи, ни русичи, ни немчура – никакие иностранцы нам не помогут, если мы сами себя и страну погружаем в безысходное мракобесие и культовый маразм. Շարունակում են տարօրինակ խոսույթով զարմացնել նաև Երկրորդ նախագահի թիմի մի շարք անդամներ, որոնց, այո, ստիպված եմ պատասխանել հոդվածով, քանզի, հիշեցնեմ, շարունակում եմ ապօրինի հետապնդման ենթարկվել, զրկված եմ տաղավարներում լուրջ դեմքով խոսելու հնարավորությունից, նամակագրության իրավունք նույնպես չունեմ, իսկ իմ տնային կալանքի վայրում Ամանորից այս կողմ (նույնիսկ «տարանջատումից» առաջ), բացի Աղվան Վարդանյանից և ևս մեկ հոգուց, ում անունը չեմ տալիս նրան ավելորդ հարվածներից հեռու պահելու համար, այլ գործընկեր-ընդդիմադիր պատգամավոր տեսնելու պատվի չեմ արժանացել։ Ուստի, այո, սիրելի Ագնեսային և մի շարք ոչ այնքան սիրելիներին ստիպված եմ արձագանքել հենց այս ձևաչափով։ Իմպիչմենտի թեմայի շուրջ քննարկումներում մեր գործընկերներին թվացել է, թե «էվրիկա՜», նրանք գտել են երկաթե արգումենտ, այն էլ՝ ՀՀԿ-ի մասնակցությամբ. «Նույնիսկ համաժողովրդական ճնշման տակ 2018-ի մայիսի 1-ին ՀՀԿ-ն չընտրեց Նիկոլին»։ Չակերտների մեջ վերցրած արձանագրումն, անշուշտ, ճիշտ է. մենք այդ ժամանակ չընտրեցինք Նիկոլին, իսկ մեկ շաբաթ անց ստիպված ապահովեցինք նրան անհրաժեշտ ձայները ոչ թե Սերժ Սարգսյանի անհատական հանձնարարականների, այլ այսօր մեզ երեսով տվող մնացածների կողմից թեկնածու չառաջադրելու և երկրում իրավիճակի կտրուկ սրման հետևանքով։ Բայց հիշատակածս կոնտեքստում անգամ դա է երկրորդական։ Ավելի կարևոր է հետևյալը. մի քանի ամիս շարունակ ձեր համբուրած էշին մեր դռանը կապելու անպատիվ փորձերի ընթացքում դուք համառ հետևողականությամբ «մոռանում» էիք այդ փաստը, և ահա հիմա, երբ քաղաքական նպատակահարմարության միկրոմիջավայրը փոխվեց, նույն համառությամբ իմպիչմենտի թեման փորձում եք «չախել» Հանրապետականի անկոտրում պայքարի այդ դրվագով։ Ինչպես կասեր դասականը, միաժամանակ երկու իրարամերժ տեղերում հարմարվելու համար մի անատոմիական մեծ առանձնահատկություն է պահանջվում։ Ուստի ձեզ նոր փլեյլիստ կազմեք, այս մեկն էլ օկ չէ։ Իմպիչմենտի հարցով հասկանում եմ ձեր դիլեման. Երկրորդ նախագահին առաջադրել չեք կարող, ուրիշին էլ չեք ուզում։ Սակայն այս դիլեման հնարավոր չէ լուծել՝ Նիկոլին զիջելով ու այդ անհաջողությունը սքողելու համար մեր դեմ համառորեն կռվելով։ Ռուսի ասած՝ обожглись на молоке, а дуете на воду: Այս ֆոնին ամենազավեշտալի կուլբիտներից հետո մեր գործընկերները գրեթե բոլոր հարցազրույցները սկսել են ավարտել «միասնականության» կոչով՝ որպես կանոն հիշատակելով Գյումրին։ Մեդամներ և մեսյեներ, դամմեններ և հերններ, դեռ Գյումրիի ընտրություններից հետո եմ ասել՝ երեսատեղ թողեք, եթե, իհարկե, ձեր ծրագրերում գոնե հետընտրական համագործակցությունն անհնար դարձնելը չէ, ինչի մասին կասկածները սկսում են ավելի հաճախ այցելել ձեր խոնարհ ծառային։ Չէ, ինձ ճիշտ հասկացեք, լավ է, որ ի տարբերություն 2021-ի, երբ մեզ հետ համագործակցության հարցին քմծիծաղում էիք և դիտարկում սոցհարցումների վիճակագրական սխալի տիրույթում, «ընդամենը» չորս տարի անց արդեն չեք հավակնում մենակով կրելու, Գյումրին եք օրինակ բերում։ Ի դեպ, Գյումրիի դասերի մասին։ Ներողություն խնդրեցի՞ք Մարտուն Գրիգորյանից ու ՀՀԿ–ից սանձարձակ հակաքարոզչության, ստերի և թափված մաղձի համար։ Գոնե ափսոսանք հայտնեցի՞ք ձեր անվայելուչ պահվածքի համար։ Ոնց որ թե՝ չէ։ Կարծում եք՝ մոռացվեց գնա՞ց։ Կարծես թե՝ չէ։ Հույս ունեք, որ նույն ձևով կարող եք հետո էլ շարունակե՞լ։ Հաստատ ասեմ՝ չէ։ Ասում եք, Ապրիլյանը ոչ ոքի՞ էր՝ աննշան դիվանագիտական հաջողությամբ։ Լո՞ւրջ։ Ուրեմն «Ընդհանուր պետությունը» հաղթանա՞կ էր, իսկ Ապրիլյանն իր փաթեթով՝ ոչ ոքի՞։ Ասում եք, լավ բանի մասին չէ, որ 2018-ին Սարգսյանին հեռացնելու գեոպոլիտիկ կոնսենսուս կա՞ր: Իսկ կարո՞ղ է պետք չէր դրանից առաջ և այդ ընթացքում Հյուսիսում գործունեություն ծավալել նման կոնսենսուս ստանալու համար։ Ի դեպ, Սերժ Սարգսյանը և Հանրապետականը Երկրորդ նախագահի մեջքի հետևում վերջինիս պաշտոնավարման ժամանակ ոչինչ չէին անում (իսկ պոտենցիալ սխեմաներ շատ կային՝ Դեմիրճյան, Գեղամյան, Բաղդասարյան և այլք), դրա համար էլ Երկրորդ նախագահի իշխանությունն ամրանում էր։ Իսկ կարո՞ղ է Վարդան Ղուկասյանի հայտնի գեոպոլիտիկ հայտարարությունը ձեր ներսի կոնսենսուսն է։ Ինչո՞ւ եք մոռացել, որ Արարատ Միրզոյանի հետ կապված գործակալական պատմությունները, որ փնթի կերպով ճխտում եք մեր գրպանը, Երկրորդ նախագահի պաշտոնավարման շրջանին են վերաբերում (մինչև 2007թ.)։ Բա խի՞ միջոցներ չեն ձեռնարկվել այդ ժամանակ։ Իսկ կարո՞ղ է՝ ձեզ էր այդպես պետք: Տեսնում եք, ինչքա՜ն շատ և տհաճ հարցեր կարող եմ հնչեցնել անգամ «լավաշ»-հոդվածով։ Հա, ու անիմաստ ինքնագովազդվեք «Նիկոլի աչքերի մեջ նայելով՝ հարցեր ենք տալիս» ձևաչափով։ Դա ձեր նախընտրած ձևաչափով խորհրդարանական գործունեություն է։ Թե չէ և ես, և ընկերներս «Նիկոլի աչքերի մեջ նայելով» այնքա՜ն հարցեր ենք տվել 2018 թվականին, երբ նրա վարկանիշը ոչ թե այսօրվա 10-12, այլ 90-95 տոկոս էր։ Եթե հրեշի աչքերի մեջ նայելով հարց տալը հերոսություն է, ապա հերթ կանգնեք, հարգելի սիրելիներ։ Հոդվածս ավարտում էի, երբ հրապարակվեց «Հայկական համալսարանի» ուկնդիրների հետ Երրորդ նախագահի հանդիպման տեսանյութը, ինչին հետևեցին ոչ միայն նիկոլական և ադրբեջանական մեդիաների, այլև Երկրորդ նախագահի հետ համակցված շրջանակների բուռն արձագանքները։ Մի հարցի անկեղծ պատասխանեք. ձեզ իրո՞ք թվում է, որ հարգարժան Երկրորդ նախագահի ելույթները, ասուլիսները, հարցազրույցներն այնքան կատարյալ են, որ հանրապետականները բան չունե՞ն ասելու։ Իսկ մտածե՞լ եք երբևէ, որ դա պարզապես մեր հարգանքի, զսպվածության, ընդդիմադիր համերաշխության, իշխանությունների ջրաղացին ջուր չլցնելու, լրջմտության արդյունք է։ Տարոսը առաջնորդության մոլուցքով բարդույթավորված բոլոր գործընկերներին։ Հ.Գ. Հայաստանն այսօր «առաջնորդների» պակաս չունի: Ափսոս, որ առաջնորդության հարցն այդպես էլ լուծել չի ստացվում։ Հ.Գ. Հղումը տեղադրված է Արմեն Աշոտյանի ընկերների կողմից, ովքեր փաստաբանների միջոցով Արմենից ստացել են նման թույլտվություն եւ հասանելիություն։ Ցավոք, Արմենն անձամբ իր էջերը վարելու իրավունք չունի եւ չի կարող արձագանքել նաեւ ձեր մեկնաբանություններին ու նամակներին՝ մինչ իր ազատությունը։ Արմենը շնորհակալ է ձեզ, խնդրում է շարունակել պայքարը, իսկ քննարկումներում պահպանել մաքսիմալ կոռեկտությունը։ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ ՀՀԿ փոխնախագահ «Ձորաղբյուր» ՏԿՀ 04.05.2025


Դատավճիռների շուրջ 70 %-ը վերաբերում է տրանսպորտային հանցագործություններին. Բաբայան

Դատավճիռների շուրջ 70 %-ը վերաբերում է տրանսպորտային հանցագործություններին....

17:03

«Եկեք տղավարի էս հարցը լուծենք». քրեական ենթամշակույթի համար կանայք պակաս հասանելի են, քան տղամարդիկ. Փաշինյան

«Եկեք տղավարի էս հարցը լուծենք». քրեական ենթամշակույթի համար կանայք պակաս հասանելի են, քան...

16:46

Դավիթ Համբարձումյանի գործով վերաքննիչ դատարանի նիստը հետաձգվել է մեկ շաբաթով

Դավիթ Համբարձումյանի գործով վերաքննիչ դատարանի նիստը հետաձգվել է մեկ...

16:29

2026թ. մայիսի 25-ից մեկնարկելու են Երևան-Կազան-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը

2026թ. մայիսի 25-ից մեկնարկելու են Երևան-Կազան-Երևան երթուղով կանոնավոր...

16:09

Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհին ավազով բարձված բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհին ավազով բարձված բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և...

15:52

Վերաքննիչ դատարանը մերժել է Արշակ Սրբազանի կալանքի դեմ բողոքը. նա կմնա կալանքի տակ. Բաբայան

Վերաքննիչ դատարանը մերժել է Արշակ Սրբազանի կալանքի դեմ բողոքը. նա կմնա կալանքի տակ....

15:35

Արթիկում տան մուտքի բետոնե ծածկը փլուզվել է քաղաքացու վրա, նա տեղում մահացել է

Արթիկում տան մուտքի բետոնե ծածկը փլուզվել է քաղաքացու վրա, նա տեղում մահացել...

15:14

Դեռահասների շուրջ 12%-ը համացանցային խնդրահարույց խաղերի ռիսկի տակ է

Դեռահասների շուրջ 12%-ը համացանցային խնդրահարույց խաղերի ռիսկի տակ...

14:45

Ուշացած արդարադատություն չպիտի լինի, այն մերժված է, հետևողական եմ դատավորների քայլերին․ ԲԴԽ նախագահ

Ուշացած արդարադատություն չպիտի լինի, այն մերժված է, հետևողական եմ դատավորների քայլերին․ ԲԴԽ...

14:23

Վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրհետապնդումը դադարեցնելու դեպքերով բացասական դինամիկա եմ տեսնում. Վարդապետյան

Վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրհետապնդումը դադարեցնելու դեպքերով բացասական դինամիկա...

14:13

Եղվարդում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավnրներից Հնդկաստանի 34-ամյա քաղաքացին մաhացել է

Եղվարդում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավnրներից Հնդկաստանի 34-ամյա քաղաքացին...

13:38

2025-ի 11 ամիսներին 1524-ով քիչ երեխա է ծնվել. բնական հավելաճը կազմել է 6 228 մարդ

2025-ի 11 ամիսներին 1524-ով քիչ երեխա է ծնվել. բնական հավելաճը կազմել է 6 228...

13:19

Եթե տիրադավների և նրանց միացած հոգևորականների՝ եկեղեցին «բարեփոխելու» ձգտումն անկեղծ լիներ, չէին սպասի իշխանության ցուցումներին. Սուրեն Մանուկյան

Եթե տիրադավների և նրանց միացած հոգևորականների՝ եկեղեցին «բարեփոխելու» ձգտումն անկեղծ լիներ, չէին...

13:08

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 31, զոհվել՝ 6 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 31, զոհվել՝ 6 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

12:49

Էն կարմիր լույսը, որ մեր փողոցներում վառում է, լեգիտիմության խնդիր ունի, որովհետև պարզ չի, իսկ ով է որոշել, որ էդ կարմիր լույսը հենց տենց պետք է վառի. Փաշինյան (Տեսանյութ)

Էն կարմիր լույսը, որ մեր փողոցներում վառում է, լեգիտիմության խնդիր ունի, որովհետև պարզ չի, իսկ ով...

12:23

Եթե ֆինանս չկա Նորագավիթի էստակադայի համար, առաջ անցեք, 4 տարի է` գումար ենք ակնկալում. Ավինյան

Եթե ֆինանս չկա Նորագավիթի էստակադայի համար, առաջ անցեք, 4 տարի է` գումար ենք ակնկալում....

12:06

Բոլոր դատական նիստերը մինչև ժամը 16:00 հետաձգվել են. «Դվինում» Փաշինյանի մասնակցությամբ միջոցառում են նշելու

Բոլոր դատական նիստերը մինչև ժամը 16:00 հետաձգվել են. «Դվինում» Փաշինյանի մասնակցությամբ...

11:38

Իրավիճակը հանգուցալուծելու են լռողները. Վահե Հովհաննիսյան

Իրավիճակը հանգուցալուծելու են լռողները. Վահե...

11:16

Ձեր հակականոնական ընթացքը մեծագույն գայթակղություն է հավատավոր հոտի համար, իսկ դա ծանրագույն մեղք է. ուղերձ՝ տիրադավներին հարած քահանաներին

Ձեր հակականոնական ընթացքը մեծագույն գայթակղություն է հավատավոր հոտի համար, իսկ դա ծանրագույն մեղք...

11:07

2025-ին գնացքներից օգտվել է 510 հազար ուղևոր. «Հարավկովկասյան երկաթուղի»

2025-ին գնացքներից օգտվել է 510 հազար ուղևոր. «Հարավկովկասյան...

10:48

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55