«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրել է.
««Եթե այս ուրբաթ լինեն ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագիրը» կհաղթի՝ հավաքելով 50+1%»,- ասել է Ալեն Սիմոնյանը: Ինչքան էլ այս հայտարարությունն իրականությունից կտրված լինի, թվում է սովորական՝ կառավարող կուսակցության համար, որը վերարտադրվելու մոլուցք ունի: Սակայն ավելի շատ տպավորություն է, որ Սիմոնյանը փորձել է կոտրել հոգեբանական այն մանթրաժը, որում հայտնվել են իր կուսակիցներն ու ՔՊ համակիրները՝ Գյումրիի ընտրություններից հետո: Ինչքան էլ Գյումրիի ընտրությունները չեն կարող համապետականի համար մոդել հանդիսանալ, անհայտ է, որ դրանք առնվազն ցայտուն դարձրեցին, որ ՔՊ-ն 50+1% հավաքելու իրական հնարավորություն այլևս չունի, ավելին՝ խորհրդարանում կամ որևէ ավագանիում հայտնվելու է «անպատվաբեր մենության» մեջ՝ պսևդոարևմտամետների կանխատեսելի ֆիասկոյի պայմաններում: Այնուամենայնիվ, ինչի՞ վրա է Փաշինյանի կամ ՔՊ հաշվարկը: Այն «հետևողականությունը», որով վերջին օրերին խրախուսվում է յուրայինների խուլիգանությունը՝ հուշում է, որ Փաշինյանը չի բացառում անգամ էլեկտորալ «հեղաշրջման»՝ ընտրությունների կեղծման հնարավորությունը: Մյուս կողմից, հնարավորինս գեներացվելու է հակառուսական նարատիվը: Պատահական չէ, որ Արսեն Թորոսյանը հայտարարում է՝ Մոսկվայից փորձում են համակարգված ազդել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա: Իշխանական պատգամավորը որպես հիմնավորում կրկնել է այն, ինչ երեկ նաև Ազգային ժողովի նախագահն էր ասել, թե Ռուսաստանի կենտրոնական իշխանությունն այդ նպատակին հասնելու համար Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում: 2026-ը Փաշինյանի վերջին շանսն է՝ քաղաքակիրթ հեռանալու: Դատելով իշխանության ագրեսիվ վարքագծից՝ Փաշինյանն այդ շանսից օգտվել չի պատրաստվում: Բայց դրանից, իշխանության մնալու նրա շանսերը չեն ավելանում, փոքրանում է Փաշինյանի անցնցում հեռանալու հնարավորությունը»:
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01