Մայիսի 7-ին Վատիկանի Սիքստինյան կապելայում մեկնարկում է նոր Հռոմի Պապի ընտրության քվեարկությունը՝ կոնկլավը, որն ընթանում է փակ դռների հետևում՝ խիստ գաղտնիության պայմաններում, և կարող է օրեր տևել։ Քվեարկության ավարտի մասին կհայտարարվի կապելայի ծխնելույզից բարձրացող ծխի միջոցով։ Եթե այն սև լինի, ուրեմն նոր պոնտիֆիկոսը դեռ չի ընտրվել, իսկ սպիտակ ծուխը կնշանակի, որ Պապն ընտրված է: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ընտրվելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 2/3-ը։ Եթե քվորում չկա, ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Աշխարհն իմանում է՝ ով է դառնալու նոր պոնտիֆիկոսը, երբ ընտրված կարդինալը դուրս է գալիս Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբ՝ ողջունելու հավատացյալներին: Միևնույն ժամանակ նա հայտարարում է իր ընտրած անունը պապականության համար։ Վատիկանի մամուլի ծառայության տնօրեն Մատեո Բրունին ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է կոնկլավի ընթացիկ օրվա մոտավոր ժամանակացույցը։ Նրա խոսքով, առավոտյան տեղի կունենա Սուրբ Պատարագ, իսկ կեսօրից հետո՝ ժամը 16:45-ին, կարդինալները Սուրբ Մարթայի Տնից կգնան դեպի Պապական պալատ՝ Սիքստինյան կապելայում հանդիսավոր մուտքի և կոնկլավի մեկնարկի համար։ Հատկանշական է, որ կոնկլավի ընթացքում կարդինալներին արգելվում է որևէ շփում ունենալ արտաքին աշխարհի հետ։ Այս տարի կոնկլավին մասնկացում է կաթոլիկ եկեղեցու 133 կարդինալ: Ամեն օր նախատեսված է չորս քվեարկություն՝ երկուսը առավոտյան և երկուսը՝ կեսօրից հետո։ Բացառություն է միայն առաջին օրը, երբ մեկ քվեարկություն է լինելու. սովորաբար այն արդյունք չի տալիս։ Հաջորդ օրերին տեղի կունենա երկու քվեարկություն՝ ընդհանուր չորս փուլ՝ երկուսը՝ առավոտյան և երկուսը՝ կեսօրից հետո։ Քվեաթերթիկները այրվում են երկու անգամ՝ երկրորդ և չորրորդ քվեարկություններից հետո՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նոր Պապը ընտրվում է առաջին կամ երրորդ քվեարկության ընթացքում։
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44