ԵՄ դիվանագիտությա ղեկավար Կայա Կալասը հանդես է եկել հայտարարությամբ, որում տեղեկացրել է, որ սատարում է Կիեւի եւ Վաշինգտոնի պահանջը Ուկրաինայում 30-օրյա հրադադարի մասին։ Կալասի հայտարարության համաձայն՝ ԵՄ-ը շարունակում է «անդրդվելի մնալ Ուկրաինայում համապարփակ, արդար եւ տեւական խաղաղություն հաստատելու իր հանձնառության մեջ՝ հիմնված ՄԱԿ կանոնադրության եւ միջազգային իրավունքի սկզբունքների վրա, եւ ողջունում է նման խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերը»:
«Մենք միանում ենք Ուկրաինային եւ միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին, կոչ անելով ամբողջական, անվերապահ հրադադար կնքել առնվազն 30 օրով։ Ռազմական գործողությունների այդ դադարը կարող է կենսական քայլ լինել քաղաքացիական անձանց տառապանքը նվազեցնելու եւ իրական խաղաղության շուրջ կառուցողական բանակցությունների համար հարթակ ստեղծելու համար՝ ուղղված Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի ավարտին եւ համապարփակ, արդար եւ տեւական խաղաղության վերականգնմանը: Ինչպես եւ նախկինում, այժմ Ռուսաստանը պետք է ցույց տա խաղաղության հասնելու իր պատրաստակամությունը»,- նշվել է ԵՄ դիվանագիտության ղեկավարի հայտարարությունում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր Ռուսաստանից եւ Ուկրաինայից «30-օրյա անվերապահ զինադադար»։ Միաժամանակ նա սպառնացել է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել, եթե հրադադարը չպահպանվի։
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44