«Անցյալ տարի այս օրերին էր, երբ մեր ժողովուրդը հրապարակներում, փողոցներում լցված՝ դիմավորում էին մեզ։ Մեծ ու փոքր անխտիր դուրս էին եկել՝ իրենց կամքը արտահայտելու ու շարունակում են մնալ հրապարակներում՝ իրենց կամքն արտահայտելու համար»,-ամենշաբաթյա իր խոսքում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նա նշեց՝ մինչ այդ շատերը չէին հավատում, որ մեր ժողովուրդը մեռած չէ։
«Ոչ միայն դրան չէին հավատում, այլև ծաղրում էին։ Բայց մենք փաստեցինք ու վկայեցինք, որ մեր ժողովուրդը մեռած չէ, գուցե ննջում է։ Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության, հաղթանակների ճանապարհով, մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որ սրտի մի անկյունում կրում է ոտքի կանգնելու, քայլելու, հաղթանակներ կերտելու տեսիլքը, նպատակը»,-ասաց Սրբազանը։ Նա հիշեցրեց՝ շարժման կարգախոսն է՝ մի վախեցեք, միայն հավատացեք։ «Այո, մեզ ոչինչ չի կարող վախեցնել, ոչ կալանքներ, ոչ հալածանքներ, ոչ հսկողություններ, ոչ աղմուկ-աղաղակներ, ոչ հիստերիկ արձագանքներ, մենք ոչինչից չենք վախենում, քանի որ մեր տեսիլքները, մեր ձգտումներն ամեն ինչից կարևոր են»,-ընդգեց Բագրատ Սրբազանը՝ ավելացնելով, որ մենք ենք որոշելու, թե որ ճանապարհով ենք ընթանելու՝ հաղթանակի՞, թե՞ պարտության, վերելքի՞, թե՞ վայրէջքի, արդարությա՞ն, թե՞ ստի, պատվի, արժանապատվությա՞ն, թե՞ անպատվության։
14:30
14:03
13:27
13:21
12:48
12:35
12:17
12:08
11:45
11:21
11:02
10:55
10:37
09:55
09:42
09:35
09:17
09:02
22:32
22:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37