ԱԺ «Հայ ազգայի կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը այսօր Ազգային ժողովում անդրադառնալով մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրին, ասաց, թե չի հասկանում, թե ում են «պատստավկա անում այս օրինագծով։
Պատգամավորը նշեց, թե սա այն օրինագիծը չէ, որ «ձեռքներս դնենք խղճներիս ու կողմ քվեարկենք»: Հրանտ Բագրատյանը չհամաձայնեց հնչեցված տեսակետներին, թե չկա գումար, որով կարելի էր լուծել այս հարցը և ստիպված է պաշտպանության նախարարն առաջարկում 1000–ական դրամ գումար պահել աշխատավարձերից:
«Բարձրացնեինք գույքահարկը, շքեղ առանձնատների հարկը բարձրացնեիք, սա մոտ 20 միլիարդ կլիներ: Կամ ծառայողական մեքենաները կրճատեիք: Ինչո՞ւ պետք է Ազգային ժողովը 47 մեքենա ունենա, ավելի քան երկու անգամ ավելանա կառավարությունը, բոլոր նախարարությունները: Սա այն դեպքն է, որ կրճատել է պետք, վերաբաշխեք»,- նշեց պատգամավորը:
Հրանտ Բագրատյանը նաև շեշտեց, որ չի կարելի զոհերի կամ վիրավորների հարցը լուծել ողջ մնացած զինծառայողների հաշվին, ովքեր ոչ պակաս վտանգավոր աշխատանք են կատարում:
«Մենք զոհված, իրենց կյանքը տված կամ վիրավորված ընկերների հարցը պետք է լուծենք կենդանի զինվորների հետ միասին: Մենք արդեն սկսել ենք, այսպես ասեմ, ավելի շատ հարգում ենք զոհվածներին, չենք մտածում կենդանիների մասին: Մեդալ ենք տալիս զոհերին, խուսափում ենք ողջերին տալ: Բայց ապրիլյան իրադարձություները ցույց տվեցին, որ սա սխալ մոտեցում է: Սա սովետական միությունը չի, ժամանակն է, որ զինվորին տրվի աշխատավարձ ծառայելու համար»,- մանրամասնեց պատգամավորը:
ՀՐանտ Բագրատյանը նաև հորդորեց չկրկնել կուտակային կենսաթոշակային բաղադրիչի ներդրման պատմությունը, որի վրա «մինչ օրս լացում ենք»:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34