«Նյու Ջեներեյշն Փրոջեքթը» նախաձեռնել է «Սա Երևանն է» խորագրով համերգ ՝ նվիրված Երևանին, վերջինիս մշակութային կյանքի ձևավորման ու զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած արտիստների և երաժիշտների մասնակցությամբ։ Համերգի շրջանակում նախատեսվում է հետևյալ ճանաչված և սիրված երաժիշտների մասնակցությունը ՝ Մալխաս ջազ տրիո Խաչիկ Սահակյան տրիո Ռուբեն Հախվերդյան Մարտին Վարդազարյան Երվանդ Երզնկյան Միքայել Պողոսյան Ֆորշ և Դավիթ Մուշեղյան Արթուր Իսպիրյան Աննա Վարդազարյան Քրիստ Մանարյան Համերգի ընթացքում հանդիսատեսը կվայելի հատուկ պրոյեկցիոն շոու. ողջ դահլիճի պատերին կցուցադրվեն հիասքանչ տեսարժան տեսարաններ Երևանի տարբեր շրջաններից ՝ հին թաղամասերից մինչև ժամանակակից շինություններ։ Տեսողական այս վառ էֆեկտներն առավել կխորացնեն երաժշտության հույզերն ու մթնոլորտը։ Երեկոյի ընթացքում կկատարվեն գեղեցիկ և սրտառուչ երգեր ու ստեղծագործություններ, որոնք նվիրված են Երևանին՝ հայտնի և սիրված երաժիշտների ու խմբերի կողմից։ Յուրաքանչյուր կատարում կպատմի մայրաքաղաքի պատմության, գեղեցկության, հարուստ մշակույթի և անկրկնելի ոգու մասին։ Համերգը տեղի կունենա մայիտի 24-ին՝ ժամը 19:30, Արամ Խաչատրյան համերգասրահում։ «Սա Երևանն է» համերգը խոստանում է լինել հիշարժան երաժշտական տոն, որը կպարգևի հանդիսատեսին ջերմություն, հպարտություն և սեր մեր անգին մայրաքաղաքի հանդեպ։
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01