Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտների ծնողները ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի հետ հանդիպումից հետո նախարարության դիմաց հավաքված մյուս ծնողներին հայտնեցին, որ հնարավոր է դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ հայտարարվի։ «Մենք հույս ունենք Նատալյա Ստեփանյանի բողոքարկման արդյունքները դրական կլինեն, եթե այդպես չլինի, կհայտարարվի նոր մրցույթ: Ոչ մի նոր թեկնածու չի կարող մասնակցել մրցույթին առանց դպրոցի ծնողական խորհրդին ներկայացնելու դպրոցի զարգացման 5-ամյա ծրագիրը։ Միայն ծնողական խորհրդի հաստատումից հետո կարող է մասնակցել մրցույթի հաջորդ փուլերին»,- ասաց դպրոցի շրջանավարտ, ծնող Գայանե Մուրադյանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոյան Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի ծնողները հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում նախարարության ներկայացուցիչների հետ։ Դեռևս նախորդ շաբաթվանից դպրոցում լարված վիճակ է. աշակերտները, նրանց ծնողները, ուսուցչական անձնակազմն իրենց աջակցությունն են հայտնում դպրոցի երկարամյա տնօրեն Նատալյա Ստեփանյանին, ով, Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ, տնօրենի պաշտոնի համար մրցույթի հարցազրույցի փուլում հաղթող չի ճանաչվել։ Նատալյա Ստեփանյանը վերջին փուլը չանցնելու որոշումը բողոքարկել է։
Գ.Մուրադյանը հայտնեց, որ եթե նոր մրցույթ հայտարարվի, Նատալյա Ստեփանյանը կարող է մասնակցել մրցույթին։ Ծնողների ցանկությունն է, որ Ն. Ստեփանյանը կրկին լինի տնօրեն, քանի որ, նրանց խոսքով, նա ընդունված է ծնողական խորհրդի կողմից, լսում է ծնողների, աշակերտների առաջարկները։ «Մինչև նոր, ծնողների կողմից ընդունված տնօրեն ընտրվի, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված Զառա Բարսեղյանը, մենք համաձայն են դրա հետ»,- ասաց ծնողը։ Ծնողները նշեցին, որ ԿԳՄՍ նախարարությունը տնօրենի պաշտոնում իր թեկնածուն չունի, այլապես իրենք կիմանային այդ մասին։
Panorama.am
19:53
19:29
16:13
15:53
15:39
15:24
15:14
14:59
14:57
14:45
14:21
14:07
13:49
13:42
13:34
13:15
13:07
12:45
12:22
11:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37