Կրակովում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը պետք է 30 օրից ավարտի իր աշխատանքը, իսկ դիվանագետները պետք է հեռանան երկրից։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հենրիկա Մոսցիցկայա-Դենդիսը։ «Ինչպես (խմբ.՝ Պոզնանում հյուպատոսության) դեպքում, ռուսական կողմին տրվել է վերջնաժամկետ, սովորաբար ոչ պակաս, քան 30 օր, փակելու դիվանագիտական հաստատությունը», – ասել է դիվանագետը TVP Info-ով հեռարձակված ճեպազրույցում: Գերատեսչության ներկայացուցիչը կոնկրետ ժամկետ չի նշել։ Ռուսաստանցի դիվանագետները ստիպված կլինեն լքել Լեհաստանի Հանրապետությունը։Վարշավան նման քայլի է դիմել Ռուսաստանի կողմից «սաբոտաժի գործողությունների» պատճառով։ The Associated Press-ը հաղորդում է, որ Լեհաստանի արտգործնախարար Ռադեկ Սիկորսկին մայիսի 12-ին հայտարարել է, որ Կրակովում Ռուսաստանի հյուպատոսությունը փակվում է, քանի որ, ըստ հետաքննության տվյալների, Մոսկվան պատասխանատու է մեկ տարի առաջ Վարշավայի առևտրի կենտրոններից մեկում բռնկված հրդեհի համար։ Հյուպատոսության փակման մասին հաղորդվել է հրդեհից ուղիղ մեկ տարի անց։ Վարշավայի հյուսիսում գտնվող առևտրի կենտրոնում, որտեղ գտնվում էր շուրջ 1400 խանութ, խոշոր հրդեհը բռնկվել է 2024 թ. մայիսի 12-ին։
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15