«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի նշում է 100-ամյա հոբելյանը: Հոբելյանական տարվա բացման գալա-համերգին՝ մայիսի 14-ին, ելույթ է ունենալու դաշնակահարուհի Յուջա Վանգը: Նշել էինք նաև, որ ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է պատասխանել, թե որքան է կազմում Յուջա Վանգին Հայաստանում հյուրընկալելու բյուջեն, և թե այդ գումարից որքանն է կազմելու նրա հոնորարը կամ գործակալական ծախսերը: Պատասխանում նշել էին, թե դա հանդիսանում է կոմերցիոն գաղտնիք: Հարցն ուղղել էինք այն պատճառով, որ տեղեկություններ էինք ստացել, թե միայն հոնորարը կազմում է մոտ 80 հազար ԱՄՆ դոլար, և ցանկացել էինք հրապարակել պաշտոնական պատասխանը: Մյուս կողմից՝ ԿԳՄՍՆ-ից նշել էին, թե համերգի ֆինանսավորումը կներառվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբել յանական միջոցառումների ծրագրի նախագծում, որի համար նախատեսվում է առանձին ֆինանսավորում: Ընդ որում, կառավարության համապատասխան որոշումը դեռ չկա: Ի՞նչ է ստացվում: Մի կողմից՝ գումարի հատկացման որոշում չկա, բայց կա գումար ծախսելու պայմանավորվածություն, մյուս կողմից՝ չնայած համերգը ֆինանսավորվում է պետության կողմից, այսինքն՝ «հերոս հարկատուների» միջոցներից, սակայն տոմսերի գներն աստղաբաշխական են՝ տատանվում են 15000ից մինչև 150000 դրամի սահմաններում: Դա էլ նշանակում է, որ դա համերգ է «ընտրյալների» համար, իսկ երաժշտասեր հանրության ներկայությունը խիստ սահմանափակ է: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55