Ծուխն առանց կրակ չի լինում, ակնհայտ է, որ ունենք նեպոտիզմի ակնհայտ դրսևորումներ. Նեպոտիզմի հարցն ընդհանրապես ձեր գերատեսչությանը հետաքրքրո՞ւմ է, թե ոչ, գիտե՞ք թե ինչ է նեպոտիզմը։ Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին, ԱԺ–ում դիմելով Հակակոռուպցիան կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նշելով, որ ամեն օր մամուլում կարդում է նեպոտիզմի (ընկերների և բարեկամների նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի) դրսևորումների մասին՝ ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք պատրաստվում են մի քանի ուսումնասիրություն և քննություն անել այդ հրապարակումների վերաբերյալ, թե նման գործարքները զուտ արվում է գեղեցիկ աչքերի համար։ Հակակառուպցիոն կոմիտեի նախագահը հայտնեց, որ մամուլի ամենօրյա ուսումնասիրություն են անում, որպեսզի վեր հանվեն կոռուպցիոն երևույթները, նաև՝ գնումների ընթացակարգը։ «Եթե վերցնենք իշխանության և բիզնեսի ծառերը, ապա կտեսնենք, որ դրանց ճյուղերի վրա իրար հետ ընկերական, ազգակցական կապերով կապված մարդիկ կան։ Կոնկերտ, ռեալ՝ էսինչ մարդն այս պաշտոնի է նշանակվել, որովհետև էսինչ մարդու սանիկն է, ինչ-որ մեկի կինն է, կամ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձ է»,- նկատեց Արթուր խաչատրյանը՝ շեշտելով, որ դրանք վերաբերում են պետական կառավարման համակարգին ու բիզնեսին։ «Էդ մամուլը, որ կարդում եք, եղե՞լ է դեպք, որ ասեք էսինչ բանը ճիշտ է՝ մնացածը մունդառ հերյուրանք է»,– հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավորը։ Արթուր Նահապետյանն ասաց, թե մամուլի ուսումնասիրությունների հիման վրա կան վարույթներ և թույլատրելիության սահմաններում տվյալներ կուղարկեն պատգամավորին։
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44