ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հորդորում է պատգամավորներին զգույշ խոսել Ազգային ժողովի ամբիոնից՝ հատկապես, երբ խոսքն իր կյանքը զոհաբերելու պատրաստ շարքային զինվորների, գեներալների մասին է:
1000 դրամ զոհված զինծառայողների կամ հաշմանդամների ընտանիքներին աշխատավարձերից պարտադիր կարգով փոխանցելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ խոսելով տեսակետների մասին, թե գեներալները բանակի հետևում հարստանում են, կոռուպցիա կա:
«Այստեղից ցեխ շպրտվեց սպայակազմի, գեներալիտետի վրա: Հավատացեք, նրանք ցեխի պակաս չեն զգում, բայց դա այլ ցեխ է: Եթե կա մեկը, ով արատավորել է, մեր պարտքն է բացահայտել, այո, նաև բռնել ձեռքն ու պատժել: Բայց եկեք չմոռանանք, որ կան պարկետի վրա, ցեխի մեջ թաթախված երբեմնի զինվորականներ, քաղաքացիականներ: Ու եթե այդ տրամաբանությամբ լիներ, ես պետք է մտածեի՝ Ազգային ժողով գա՞մ, թե՞ իմ փոխարեն մեկ ուրիշին ուղարկեմ, որովհետև այստեղ էլ կան մարդիկ, որոնք խորը թաթախված են»,- շեշտեց նա:
Նախարարը հորդորեց նման զրույցներին ոչ արժանի մարդկանց մասին չխոսել այսկերպ: «Ուրեմն եկեք հասկանանք, որ կան հարյուրապատիկներ, որոնք ամեն օր առաջնագիծ են գնում, վտանգում են իրենց կյանքը: Զգույշ խոսեք»,- նշեց նա:
Վիգեն Սարգսյանն ասաց, թե այս օրենքի նախագծի իմաստը խոնարհումն է, ոչ թե իր առաջ, այլ՝ հայրենիքը պաշտպանողների;
Ինչ վերաբերում է այն տեսակետներին, թե կարելի էր պետական բյուջեի հաշվին լուծել այս խնդիրը և չգանձել մարդկանցից 1000-ական դրամներ, ապա Վիգեն Սարգսյանն ասաց, որ պետբյուջեի հաշվին գնումներ արվում են՝ «Իսկանդեր»-ից մինչև ածելի զինվորի համար:
«Իմ առաջարկած քաղաքականության իմաստն էր տարանջատել դրանից ազգային հարգանքի տուրքը, ձևավորել մի հատուկ վճար, որը կընդգծեր հանրության վերաբերմունքն այդ մարդկանց նկատմամբ: Իհարկե, կարելի էր վերաբաշխումներ անել, գտնել հոդվածներ։ Եվ շնորհակալություն հուշումների համար, այդ քննարկումից իրոք գաղափարներ են ծնվել, բայց եթե այդ գումարներն էլ բերեինք բյուջե, միևնույնն է, ես կառանձնացնեի սա որպես տուրք, առանձին վճար, որը պետք է հավասար լինի՝ հարուստ, թե աղքատ, ունևոր թե չունևորի համար, որովհետև այդ մարդկանց նկատմամբ մենք բոլորս հավասար ենք»,- մանրամասնեց նախարարը:
Սարգսյանը չհամաձայնեց կարծիքների հետ, որ պետք է սանդղակ սահմանել և ավելի շատ աշխատավարձ ստացողից կամ ապօրինի ճանապարհով հարստացածից ավելի շատ գանձել:
«Վտանգավոր եմ համարում, երբ ընդունում ենք, որ որևէ մեկը ապօրինի է հարստացել, բայց ասում ենք՝ ավել վճարի: Սա նշանակում է, որ լեգիտիմացնում ենք ապօրինի հարստացումը: Եթե այդքան սկզբունքային ենք, պետք է պայքարենք յուրաքանչյուր կոպեկի համար: Իմ քաղաքականությունը չի, դեմ եմ, որ ասենք, թե ով շատ է կերել, թող շատ վճարի: Ես կողմ եմ նրան, որ սահմանենք պարտադիր միասնական չափի տուրք»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
tert.am
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47