Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի «Kan 11» հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում վիրավորել է հայերին։ Այս մասին ահազանգում է Երուսաղեմի SavetheArQ (Փրկե՛ք հայկական թաղամասը) շարժման նախաձեռնող խումբն X-ի պաշտոնական էջում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։ «Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք այս տղաներին»,- ասել է հաղորդավարը՝ Հայաստանի ներկայացուցիչ Պարգի ելույթից հետո։ SavetheArQ–ի հայտարարության մեջ նշված է, որ շարժման անդամները ցնցված են հաղորդավարի խոսքերից և խիստ դատապարտում են այդ ամոթալի դիտողությունը։ «Սա անհանգստացնող, անհիմն, ռասիստական և վիրավորական հայտարարություն է, որը թիրախավորում է Երուսաղեմի պատմական, կրոնական և մշակութային կառուցվածքի անբաժանելի մասը կազմող հին համայնքին։ Նախևառաջ մենք ցանկանում ենք պարզաբանել, որ Երուսաղեմի հայկական թաղամասը ոչ մեկին չի «տրվել»։ Այն կառուցվել, պահպանվել և մշակվել է դարերի ընթացքում հայ ժողովրդի կողմից, որը պահպանել է իր անխափան ներկայությունը Սուրբ Երկրում և Երուսաղեմում ավելի քան 1600 տարի։ Այս ներկայությունը համաշխարհային ճանաչում ունի և յուրօրինակ ներդրում է քաղաքի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում»,- նշված է հայտարարության մեջ։ Շարժման անդամները հիշեցնում են, որ Հին քաղաքի չորս թաղամասերից մեկը՝ Հայկական թաղամասը, ծառայում է որպես համայնքների և կրոնների միջև համակեցության, համագործակցության խորհրդանիշ։ Հետևաբար, նման հայտարարությունները ոչ միայն սխալ են, այլև վիրավորական և վտանգավոր և վնասում են Երուսաղեմում համատեղ կեցությանը։ «Մենք թույլ չենք տա հեռարձակողներին կամ որևէ այլ կողմի՝ խաթարելու պատմական ճշմարտությունը կամ արատավորելու ամբողջ համայնքի և ազգի արժանապատվությունը»,- շեշտվում է հայտարարության մեջ։ SavetheArQ շարժումը Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիային հորդորել է հրապարակայնորեն հերքել արված հայտարարությունը և պաշտոնապես ներողություն խնդրել Երուսաղեմի հայ համայնքից։
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44