«Վերջին օրերին կրկին շատ էր խոսվում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի մասին: Որոշման մասին խոսեցին գործադիր իշխանության անդամները, քաղաքական գործիչներ և այլն: Կարճ օբյեկտիվ արձագանքը հետևյալն է. Սահմանադրական դատարանի որոշումից հետո բազմաթիվ այս օրենքի հիման վրա հարուցված գործեր մերժվելու են, քանի որ ՍԴ որոշման և գործնականում առկա մեկնաբանությունները ուղիղ հակասության մեջ են»,-գրում է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նա մանրամասնում է. «Ավելին՝ փաստացի ապօրինի գույքի բռնագրավվման ինստիտուտը 2003 թվականից քրեական օրենսգրքով ներդրվել է, հետևաբար ողջամիտ է, որ այն պետք է զարգացում ստանար: Զարգացումը չէր կարող լինել հակասահմանադրական ճանապարհով, որը որոշակիորեն կանխվեց ՍԴ որոշմամբ: Ի դեպ ՍԴ որոշմամբ առկա է ուղիղ պահանջ հասցեագրված հենց Օրենսդրին, որի մասին չի խոսվում: Սահմանադրական դատարան ուղիղ պահանջ է ներկայացրել այս մեխանիզմի վերաբերյալ՝ վաղեմության ժամկետ սահմանել, ինչը էական է լինելու բոլոր գործերի համար, այդ թվում իրավական կանխատեսելիության և որոշակիության մասով: Ուշագրավ է, որ արդեն անցել է 30 օր, խոսվել է ՍԴ որոշումից և ամեն ինչից, սակայն նույնիսկ Օրենքի նախագիծ դեռևս առկա չէ: Ուղիղ մեջբերում ՍԴ որոշումից. Այս առումով Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդիրը պարտավոր է համաչափ և կանխատեսելի կարգավորումներով որոշակիացնել Օրենքով նախատեսված ժամանակահատվածը Օրենքի ընթացակարգերի կիրառման համար վաղեմություն սահմանելու նպատակով…ժամանակային երկու պայմանական ռեժիմները՝ (1) Օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ և (2) Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո»։
10:34
10:03
18:33
18:12
17:52
17:44
17:01
16:45
16:21
16:02
13:55
13:22
13:05
11:21
11:12
10:54
10:33
10:15
09:56
17:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17