ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է նոտարի կողմից յուրացման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափի գույքը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Քաղաքացու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ նոտարը յուրացրել է իրեն վստահված 64 հազար ԱՄՆ դոլարը։
Այսպես՝ ըստ քննության տվյալների՝ 2014 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված առքուվաճառքի պայմանագրով քաղաքացին 81 հազար դոլարով վաճառել է իր բնակարանը։ Գնորդը վճարել է 16.000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 65.000 ԱՄՆ դոլարը պարտավորվել վճարել մինչև 2015 թվականի մարտի 15-ը, սակայն պայմանավորվածությունը խախտվել է, և մարտի 20-ին փոխանցվել է ընդամենը 1000 ԱՄՆ դոլար։
Ամիսներ անց՝ 2015 թ. հուլիսի 8-ին, բնակարանի նոր սեփականատերը գրավոր դիմել է «Շենգավիթ» նոտարական տարածքի նոտարին՝ խնդրելով 64.000 ԱՄՆ դոլարն ընդունել դեպոզիտ՝ բնակարանի նախկին սեփականատերերին հանձնելու համար։ Նոտարը գրանցամատյանում կատարել է համապատասխան գրանցումը՝ գումարն իրեն հանձնելու վերաբերյալ, սակայն, խախտելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 73-75-րդ հոդվածների պահանջները, այն չի ընդունել դեպոզիտ հաշիվ և չի հանձնել նախկին սեփականատերերին։
Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ նոտարը յուրացման եղանակով հափշտակել է նշված 64.000 ԱՄՆ դոլարը։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա, օրենքով սահմանված կարգով, նոտարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նոտարն ընդունել է առաջադրված մեղադրանքը և ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22