Menu.am-ը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ վերջերս տարբեր լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում տարբեր հրապարակումներում հաճախ է քննարկվում Menu.am-ի մոպեդիստների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, վթարների պատճառ հանդիսանալուն, մոպեդների ոչ նպատակային օգտագործման և այլնի մասին:
Menu.am-ի տնօրինությունը չի հերքում, որ որոշ առաքիչներ, երբեմն, թույլ են տալիս խախտումներ՝ օգտվելով մոպեդների տեխնիկական հաշվառման անհրաժեշտության բացակայությունից: Առաքիչների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմամբ երթևեկությունը միշտ եղել է ընկերության օրակարգում:
ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը և Menu.am-ի ղեկավարությունը երեկ հանդիպել և հանգամանալից քննարկում են ունեցել խնդրի կարգավորման ճանապարհային քարտեզի մասին:
Կողմերը համաձայնվել են, որ համատեղ ջանքերով կարճ ժամանակում անհրաժեշտ է կտրուկ բարձրացնել Menu.am-ի առաքիչների կարգապահությունը: Խնդրի լուծման համար ՃՈ պետը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին ճանապարհապարեկային ծառայության ուժերով կամ տեսախցիկներով հայտնաբերված խախտումների մասին անհապաղ տեղեկացնել Menu.am ընկերության տնօրինությանը, ով իր հերթին՝ արագ կարձագանքի ու կվերացնի թերությունները:
«Վստահ ենք, որ ՃՈ օգնությամբ կկարողանանք կարճ ժամանակում մեր աշխատանքային այս կնճիռը հարթել: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՃՈ պետին՝ խնդրին կոնստրուկտիվ մոտենալու և իր օժանդակությունն առաջարկելու համար և հույս ունենք, որ սա կդառնա պետություն-մասնավոր հատված համագործակցության լավ օրինակ: Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին ծառայության մատուցման վերաբերյալ թերություններ նկատելու դեպքում զանգահարել 010-57-74-78 hեռախոսահամարով»,-նշեց ընկերության տնօրեն Սևադա Բաղդյանը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47