ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի բոլոր հանգամանքները:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
2016թ. մարտի 28-ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» Խորհրդատվական ՀԿ-ի ծրագրերի համակարգողը գրավոր հաղորդում էր ներկայացրել առ այն, որ նշված ՀԿ-ի փորձագետ Կարեն Արշակի Վարդանյանը 2016թ. մարտի 17-ին իր՝ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 31/8-րդ շենքի 32-րդ բնակարանից դուրս է եկել՝ 1 շաբաթով արտասահման գործուղման մեկնելու նպատակով, սակայն մինչ օրս չի վերադարձել:
Անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ միջացառումներ՝ Կ. Վարդանյանին հայտնաբերելու ուղղությամբ և պարզել, որ Կ. Վարդանյանը դարձել է հանցագործության զոհ։ Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում պարզվել են առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, շարժառիթը։
Նախնական քննության տվյալներով բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Կ. Վարդանյանն իր՝ Երևան քաղաքի Լենինգրադյան 31/8 շենքի 32-րդ հասցեի բնակարանը նվիրաբերել է 23-ամյա Գ. Զոհրաբյանին, որի դիմաց պետք է ստանար դրամական փոխհատուցում։ Պայմանավորված գումարը Կարեն Վարդանյանին չտալու համար Գ. Զոհրաբյանն առաջարկել է նրան Վրաստանով մեկնել Դուբայ՝ շրջագայության՝ մտադրվելով Վրաստան ուղեկցելու ճանապարհին սպանել նրան։ Նշված մտադրության մասին Գ. Զոհրաբյանը հայտնել է 1973թ. ծնված Ա. Միհրանյանին, ով 2016թ. հունվար ամսից օրավարձով վարել է Գ. Զոհրաբյանին պատկանող «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան՝ խոստանալով դրա դիմաց որոշակի գումար:
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2016թ. մարտի 17-ին երեքով, Ա. Միհրանյանի վարած «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայով, Գ. Զոհրաբյանը և Կ. Վարդանյանն ուղևորվել են դեպի Սևան քաղաք՝ Կ. Վարդանյանին Վրաստանի Հանրապետություն ուղեկցելու պատրվակով՝ նման կերպ գաղտնի առևանգելով վերջինիս:
Հասնելով Սևանի Աղթամար թերակղզու մոտ՝ քարով բազմաթիվ հարվածներ են հասցրել ավտոմեքենայի հետևի նստատեղին գտնվող Կ. Վարդանյանի գլխին։ Տեսնելով նրա անշնչացած մարմինը և հասկանալով, որ արդեն մահացել է՝ Կ. Վարդանյանին թողել են ավտոմեքենայի սրահի հետնամասում, նույն ավտոմեքենայով վերադարձել Երևան, որտեղ դիակը տեղափոխել են Գ. Զոհրաբյանին պատկանող ավտոտնակ և թաղել։
Քննությամբ պարզվել է նաև, որ Կարեն Վարդանյանի դիակը ավտոտնակում թաղելուց առաջ նշված երկու անձինք զննել են նրա հագուստները և հափշտակել հայտնաբերված 40.000 ՀՀ դրամը։
Մինչդատական վարութում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա. Միհրանյանին և Գ. Զոհրաբյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերի և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02