ARM | RUS |

«Ակնկալում ենք, որ մեր ԵՄ գործընկերները Բաքվի հետ իրենց շփումներում հետևողականորեն ընդգծեն խաղաղության համաձայնագրի անհապաղ ստորագրման անհրաժեշտությունը»․ Միրզոյան

20.05.25 | 17:44

ԱԳՆ-ն հրապարակել է Արարատ Միրզոյանի ելույթը ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին․

«Հայաստան ԵՄ. կառուցելով ընդհանուր ապագա» Ուրախ եմ բոլորիդ ողջունել Երևանում։ Այս սեմինարի անցկացումը Հայաստանում վկայում է Հայաստան-ԵՄ գործընկերության շարունակական խորացման մասին։ Վստահ եմ, որ ձեր քննարկումներն այստեղ լինելու են խորաթափանց և նպաստավոր՝ ուղղորդելու մեր համատեղ ճանապարհը, որով գնալու մեր հանձնառությունը շարունակաբար ավելանում է։ Այս քննարկումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, որը բնորոշվում է հետաքրքիր զարգացումներով և փոփոխություններով, ինչպես նաև բազմաթիվ անորոշություններով։ Ես սա ասում եմ ոչ միայն Հայաստան-ԵՄ երկկողմ գործընկերության դինամիկ զարգացման մասով, այլ նաև հաշվի առնելով գլոբալ և տարածաշրջանային միտումները, ինչպես նաև ԵՄ ներսում առկա անվտանգության դիլեմաները։ Այստեղ ես շատ պարզ հարց ունեմ, որի պատասխանը նույնպես պարզ է, բայց այն հետևանքները, որոնք այն առաջացնում է, ուղղակի ազդեցություն ունեն մեր բոլորի վրա՝ թե՛ ԵՄ-ի, թե՛ մեր տարածաշրջանի։ Արդյո՞ք ապրում ենք այն նույն աշխարհում, որում ապրում էինք անցյալ տարի։ Նույնիսկ չեմ խոսում 4-5 տարի առաջվա իրավիճակի մասին։ Անշուշտ՝ ոչ։ Արդյո՞ք առկա անվտանգության ճարտարապետությունն ու միջազգային կարգն արդյունավետ են եղել առկա և զարգացող մարտահրավերներին արձագանքելու գործում։ Վստահ եմ՝ ոչ։ Կա՞ն արդյոք արագ և հեշտ լուծումներ բացերը լրացնելու և ալեկոծությունները հաղթահարելու համար։ Կարծում եմ՝ պարզ լուծումներ չկան, բայց ժամանակակից մարտահրավերների վերագնահատման և խորքային ըմբռնման միջոցով, և, հետևաբար, առաջնահերթությունների վերարժևորմամբ, անհրաժեշտ է ապահովել ավելի ամուր սիներգիա հիմնական արժեքների, ժողովրդավարական սկզբունքների և միաժամանակ համարձակ լուծումների միջև։ Մենք հետևում ենք ԵՄ-ում առկա անվտանգային դիլեմաներին և քննարկումներին, ուշադիր հետևում ենք այն ընտրություններին, որոնց առջև կանգնած է ԵՄ-ն։ Ժողովրդավարություն Չորս տարի առաջ, հիբրիդային պատերազմի պայմաններում, Հայաստանին հաջողվեց անցկացնել լիովին ազատ և ժողովրդավարական ընտրություններ։ Ասելով սա՝ ես անգամ վստահ չեմ, որ այն ժամանակ բոլորս ամբողջապես պատկերացնում էինք, թե հիբրիդային պատերազմը տեղում իրականում ինչ ձև կարող է ստանալ և որքան լայնածավալ կարող է լինել ոչ կանոնավոր միջամտությունը ժողովրդավարական գործընթացներին։ Այժմ, երբ հետևում ենք Եվրոպայում ընտրական գործընթացներին, նկատում ենք, որ հիբրիդային պատերազմների երևույթն առավել տեսանելի է դարձել։ Համապատասխանաբար, Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանելու համար մենք ապավինել ենք հենց ժողովրդավարությանը և դրա կողմից ապահովվող մեխանիզմներին, առաջին հերթին՝ ազատ ընտրություններին և իրավունքի գերակայությանը։ Այդ պահից ի վեր մենք չենք շեղվել այս ճանապարհից։ Նույնիսկ գոյաբանական մարտահրավերների պայմաններում Հայաստանը հետևողականորեն պահպանել է իր ժողովրդավարական ուղին։ Այս ուղին արտացոլվել է Կառավարության քաղաքականության մեջ՝ հիմք հանդիսանալով լայնածավալ բարեփոխումների իրականացման համար՝ ուղղված դատական համակարգի անկախության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների ավելի ամուր պաշտպանությանը։ Եվ մենք արդեն ունենք կոնկրետ արդյունքներ։ Պարզապես նշեմ ամենավերջին օրինակներից մեկը. «Լրագրողներ առանց սահմանների» վարկանիշում Հայաստանը գրանցել է էական առաջընթաց՝ ցուցանիշը բարելավելով 9 հորիզոնականով, և այժմ գտնվում է 34-րդ հորիզոնականում՝ նույնիսկ մի շարք ԵՄ անդամ պետություններից առաջ։ Բացի այդ, որոշ իմաստով ժողովրդավարությունը մեզ համար դարձել է ոչ միայն պետության կառավարման ձև, այլ նաև երկրի անկախության և ինքնիշխանության ամրապնդման հիմնասյուներից մեկը։ Դիվերսիֆիկացիա Մենք նաև համարձակ քայլեր ենք ձեռնարկել մեր գործընկերությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում, Հայաստանն ակտիվորեն ամրապնդում է իր ռազմավարական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Հունվարին մենք ստորագրեցինք ԱՄՆ հետ համապարփակ Ռազմավարական գործընկերության կանոնակարգը, ինչը նշանավորեց պատմական հանգրվան մեր համագործակցության մեջ։ Մենք նպատակ ունենք զարգացնելու այս հարաբերությունները նաև ԱՄՆ նոր վարչակազմի օրոք, ինչի մասին են վկայում բարձր մակարդակի պաշտոնյաների շարունակական կառուցողական շփումները։ Նշանակալից է, որ մենք նաև ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ԵՄ անդամ պետությունների հետ ռազմավարական գործընկերությունն ընդլայնելու ուղղությամբ։ Հպարտությամբ կարող եմ նշել Նիդերլանդների հետ ունեցած արդյունքները՝ երկու երկրների միջև Ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումը։ Մենք ձևավորել ենք Ռազմավարական երկխոսություն Միացյալ Թագավորության հետ, ինչը հանդիսանում է մեր երկու ժողովրդավարությունների միջև ամուր համագործակցության և բարեկամության նշան: Ինչպես վկայում են վերջին շրջանում տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելությունները, մենք հսկայական ներուժ ենք տեսնում Հայաստան-Նորդիկ-բալթյան (NB8) երկրների համագործակցության խորացման ուղղությամբ՝ որպես կայացած ժողովրդավարությունների և տարածաշրջանային համագործակցության լավագույն օրինակ։ Մինչ մենք արդեն կառուցել ենք ամուր գործընկերություն մեր երկկողմ համագործակցության հիմնաքարային փաստաթուղթի՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) ինստիտուցիոնալ ճարտարապետության միջոցով, այժմ մենք ավարտին ենք հասցնում Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգը՝ հեռանկարային մի փաստաթուղթ, որը, ռազմավարական առաջնահերթությունների և իրականացվելիք ծրագրերի միջոցով, նոր մակարդակի կբարձրացնի մեր համագործակցությունը։ Այն հիմնված է վերջին տարիներին մեր ձևավորած ամուր գործընկերության վրա՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ՝ արդարադատության բարեփոխումներից մինչև տնտեսական զարգացում, կապուղիներ և էներգետիկա: 2024 թվականին մենք հասանք ևս մեկ կարևոր հանգրվանի. Հայաստանը դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու չհանդիսացող միակ երկիրը, որն աջակցություն ստացավ «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակներում։ Մինչ մենք շարունակում ենք քննարկումներն այս ծրագրի շրջանակում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունն ավելացնելու ուղիների շուրջ, մենք ապավինում ենք ԵՄ առաջնորդության և աջակցության վրա՝ դրա ներուժը լիարժեք իրացնելու համար։ Անցյալ տարի մենք հասանք Վիզայի ազատականացման երկխոսության (VLD) մեկնարկին, իսկ այժմ արդեն աշխատում ենք Վիզայի ազատականացման գործողությունների ծրագրի շուրջ, որը կսահմանի հստակ չափորոշիչներ: Երբ դրանք բավարարվեն, մեր քաղաքացիները կկարողանան օգտվել առանց վիզայի ճանապարհորդելու հնարավորությունից. սա վաղուց սպասված մի զարգացում է, որը կխթանի շարժունակությունը և փոխըմբռնումը։ Այստեղ ես ուզում եմ շատ անկեղծ լինել. սա, անկասկած, այն ոլորտներից մեկն է, որի միջոցով մեր քաղաքացիները կարող են մոտենալ ԵՄ-ին, զգալ եվրոպական ընտանիքի մաս լինելու առավելությունները, և հակառակը։ Անցյալ շաբաթ Տիրանայում կայացած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հրավիրեցին վարչապետ Փաշինյանին այցելել Բրյուսել՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք ավելի հարստացնել օրակարգը։ Անհրաժեշտ են ստեղծարար լուծումներ՝ դուրս գալով ավանդական մոտեցումների շրջանակներից։ Դրանք, օրինակ, կարող են ներառել Ինքնավար առևտրային միջոցների կիրառման հնարավորություն, Հայաստանին օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների դեմ պայքարի գործիքներով օժտելը, ինչպես նաև ուժեղացնել մեր ընդհանուր դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքների դեմ և այլ գործնական քայլեր։ Սա լիովին համահունչ է Հայաստանի վարչապետի 2023 թվականի հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանում հնչեցրած հայտարարության հետ. «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»: Այս մոտեցումն ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի քաղաքացիների ձգտումներին, որոնք արտացոլվել են Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդամենը երկու ամիս առաջ ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքում։ Սա պարզապես քաղաքականության ընտրություն չէ, այլ ազգային ձգտում, Հայաստանի քաղաքացիների՝ եվրոպական ապագայի նկատմամբ վստահության վկայություն և մեր կառավարության համար ուղղորդող սկզբունք։ Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցության մյուս հենասյուներին՝ մենք գիտակցում ենք անվտանգության հետ կապված հարցերում ներգրավվածության կարևորությունն, ինչը մի քանի տարի առաջ անհավանական կհամարվեր։ Ներկայումս Եվրոպական միությունը ներգրավված է Հայաստանի անվտանգային օրակարգում՝ ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայումից ի վեր, և մենք ողջունում ենք առաքելության մանդատի երկարաձգումը։ Չնայած անցյալ տարի Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում արձանագրված շոշափելի արդյունքներին, հրադադարի խախտումները, ցավոք, դեռ շարունակվում են, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է առաքելության կենսական դերը՝ կեղծ մեղադրանքների հերքման, տեղում կանխատեսելիության և կայունության պահպանման գործում։ Հետևաբար, հրադադարի խախտումներին հասցեական և սկզբունքային արձագանքը չափազանց կարևոր է ներկա փխրուն իրավիճակում։ Մինչ ԵՄ-ի կողմից Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով աջակցելու որոշումն անցյալ տարի նշանակալի նվաճում էր, մենք արդեն խնդրել ենք շարունակել հիմնադրամի միջոցով աջակցությունը 2025 թվականին։ Ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ այս օգնությունը ոչ միայն ԵՄ-ի քաղաքական կամքի հստակ դրսևորումն է՝ ընդլայնելու և խորացնելու մեր գործընկերությունը, այլև ամրապնդում է Հայաստանի դիմակայունությունը դժվարին ժամանակներում։ Շարունակելով աշխատանքն բոլոր անդամ պետությունների հետ՝ մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները կապահովեն այս աջակցությունն՝ այն դարձնելով կանխատեսելի և զերծ չկապակցված նկատառումներից։ Շարունակելով անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացման թեման՝ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ Հայաստանը մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումներիկախվածությունը մեկ աղբյուրից: Զուգահեռաբար, մեր կառավարությունը կարողացել է ավելի ինքնուրույն իրականացնել սահմանային վերահսկողություն, ինչպես նաև դիտարկելէներգետիկ անկախությունն ապահովող այլընտրանքային ուղիներ՝ ներառյալ ատոմային և վերականգնվող էներգիայի ոլորտներում։ Ելնելով երկրի համար ավելի անվտանգ և կանխատեսելի միջավայր ապահովելու նպատակից՝ Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել միջազգային իրավական մեխանիզմներում ավելի սերտ ներգրավվածության օգտին։ Ինչպես տեղյակ եք, Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։ Խաղաղություն, հարևանություն Մինչ մենք շարունակում ենք գործադրել ջանքեր՝ կառուցելու և ամրապնդելու համախոհ գործընկերությունները լայն աշխարհագրությամբ, մեր առաջնահերթությունը մնում է Հայաստանի շուրջ՝ մեր անմիջական հարևանությամբ, խաղաղ և բարգավաճ միջավայրի ձևավորումն ու խթանումը։ Խաղաղությունն այլընտրանք չունի մեր երկրի համար։ Մեր կառավարությունը հաստատակամորեն նվիրված է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղման գործին։ Մենք հետևողականորեն ձգտում ենք Ադրբեջանի հետ համապարփակ և ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատման։ Ինչպես գիտեք, Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են, որ Խաղաղության պայմանագրի տեքստի նախագիծը համաձայնեցված է, և Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել և վավերացնել այս փաստաթուղթը։ Թեև դեռևս պարզ չէ՝՛ արդյո՞ք Ադրբեջանն ունի անկեղծ մտահոգություններ, թե՞ արհեստականորեն ձգձգում է գործընթացը, բայց փաստն այն է, որ երկու երկրների միջև համաձայնեցված Խաղաղության պայմանագիրը դեռ չի ստորագրվել։ Եթե մտահոգություններն անկեղծ են, օրինակ՝ սահմանադրական հարցի վերաբերյալ, ապա առանց մանրամասների մեջ խորանալու, կարող եմ հավաստիացնել, որ կողմերի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ և ուղիղ ճանապարհը պայմանագրի ստորագրումն ու դրա վավերացումն է Խորհրդարանի կողմից՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունից հետո։ Ամեն դեպքում, մենք կոչ ենք անում մեր եվրոպացի գործընկերներին ակտիվացնել իրենց աջակցությունն այս գործընթացին։ Հետևաբար, մենք ակնկալում ենք, որ մեր ԵՄ գործընկերները հետևողականորեն ընդգծեն Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի անհապաղ ստորագրման անհրաժեշտությունը՝ թե՛ Բաքվի հետ իրենց ուղղակի շփումներում, թե՛ իրենց հրապարակային հայտարարություններում և հաղորդակցություններում։ Խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին զուգահեռ մենք ակտիվորեն առաջ ենք մղում մեր տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ ամրագրված սկզբունքների շրջանակներում։ Այս նախաձեռնությունն առաջարկում է, որ Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները և կապուղիները՝ լինեն դրանք ճանապարհներ, երկաթուղիներ, էներգետիկ կամ կապի գծեր, գործեն այն պետությունների ինքնիշխանության և ազգային իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, և հիմնված լինեն փոխադարձության ու հավասարության սկզբունքների վրա։ Մենք «Խաղաղության խաչմերուկը» համարում ենք լիովին համադրելի ԵՄ «Համաշխարհային դարպասի» և «Միջին միջանցքի» գաղափարների հետ, որոնք ավելի ու ավելի են ընդգծում թափանցիկ, անվտանգ և ինքնիշխանությունը հարգող փոխկապակցվածությունը։ Հայաստանի ներգրավվածությունն այս ձևաչափերում և՛ ժամանակին է, և՛ անհրաժեշտ։ Հիմա է ճիշտ պահը՝ Հայաստանն առավել խորապես և ռազմավարականորեն խարսխելու Եվրոպայի զարգացող փոխկապակցվածության տեսլականին՝ որպես խորը վերափոխման ենթարկվող տարածաշրջանի սրտում գտնվող հանձնառու, կանխատեսելի, ժողովրդավար և սկզբունքային գործընկեր։ Այս տրամաբանությամբ մենք ակտիվորեն ուսումնասիրում ենք Սև ծովը Կասպից ծովին կապող բազմամոդալ միջանցքները, որոնք ձգվում են դեպի արևելք՝ դեպի Կենտրոնական Ասիայի աճող շուկաներն ու էներգետիկ ռեսուրսները։ Մենք ողջունում ենք ԵՄ-ի ավելացող ներգրավումը Կենտրոնական Ասիայում և խրախուսում ենք ԵՄ հարավկովկասյան և կենտրոնասիական ռազմավարությունների միջև սիներգիան։ Ինչպես իրավացիորեն նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը. «…Հայաստանի սահմանների բացումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ կդառնա խաղի կանոնները փոխող իրադարձություն: Եվ դա Եվրոպան և Կենտրոնական Ասիան կմոտեցնի միմյանց առավել քան երբևէ»։ Հայաստանը պատրաստ է հանդես գալ որպես կառուցողական կապող օղակ այս տարածաշրջանների միջև՝ խթանելով ոչ միայն ենթակառուցվածքային կապերն, այլև թվային, էներգետիկ և նորմատիվ փոխգործելիությունը։ Տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը Հայաստանի հանձնառության մասին են վկայում նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում մեր կողմից ձեռնարկված քայլերը։ Բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվում է՝ ներառյալ Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումները, ինչպես նաև իմ շփումներն արտաքին գործերի նախարարի հետ։ Մենք խորապես համոզված ենք, որ լիարժեք կարգավորումը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, զգալի հնարավորություններ կբացի ինչպես մեր երկրների, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանի համար։ Ես խոսեցի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, սակայն ցանկանում եմ նշել, որ մենք արդեն ձևավորված և ինտենսիվ համագործակցություն ունենք մեր մյուս երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ։ Մեր համագործակցությունն Իրանի հետ հավելյալ ռազմավարական խորություն է հաղորդում․ Պարսից ծոց - Սև ծով միջանցքի միջոցով մենք կարող ենք նպաստել տարածաշրջանային լայն փոխկապակցվածությանը՝ կապելով Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը Ծոցի երկրների հետ և անդին։ Եզրափակիչ ուղերձ Մենք կանգնած ենք վճռական պահի առջև։ Հայաստանը կատարել է անշրջելի ընտրություն՝ դեպի ժողովրդավարություն, դեպի խաղաղություն, դեպի Եվրոպա։ Մենք վստահ ենք, որ այս վճռական քայլերին մեր եվրոպացի գործընկերները կպատասխանեն նույնքան համարձակ և ռազմավարական ներգրավվածությամբ՝ ամրապնդելով իսկապես փոխադարձ և վերափոխող գործընկերությունը։ Այդպիսով, մենք ձգտում ենք ոչ միայն աջակցության, այլև գործընկերության, ոչ միայն խրախուսանքի, այլև կայուն ներգրավվածության: Միասին մենք կարող ենք ցույց տալ, որ ավելի ու ավելի տրոհված աշխարհում սկզբունքային, համախոհ գործընկերությունները դեռևս կարևոր են: Եկեք կառուցենք մեր համագործակցությունը համատեղ արժեքների հիման վրա և ձեռնարկենք համարձակ ու ստեղծարար քայլեր՝ մեր տարածաշրջանի և դրանից անդին կայունության, դիմացկունության և բարօրության համար։ Շնորհակալ եմ»։


Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

16:02

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ կլինեն

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ...

15:59

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

15:47

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը....

15:37

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

15:18

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ Սամսոնյանի 15-օրյա հացադուլի մասին

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ...

14:23

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է պարտադիր

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է...

14:09

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի դարձնել դիտորդական դաշտը. Մինասյան

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի...

13:45

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների...

12:55

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան

12:38

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է...

11:45

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

11:21

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը Հայաստանում

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը...

11:16

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք մաքսատուրքից․ Փաշինյան

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք...

10:43

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55