ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Ն.-ի կողմից ստեղծվել և մինչև 2024 թվականի հունվար ամիսը ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որի հիմնական նպատակը ՀՀ-ում գործող մի շարք բանկերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով վարկային միջոց հանդիսացող գումարների հափշտակությունն է եղել: ՔԿ-ից մանրամասում են. «Հանցավոր կազմակերպության ղեկավարը Վրաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացիներին ուղղորդել է վարկեր ձևակերպելու համար դիմել տարբեր բանկեր՝ նպատակ չունենալով ապագայում կատարել վարկային պարտավորությունները: Այնուհետև, վարկային միջոցները փոխանցվել են վարկառուների բանկային քարտերին կամ տրամադրվել են առձեռն, որից հետո Է.Ն.-ն վարկի գումարի 30-50 տոկոսը պահել է իրեն, իսկ մնացածը վերադարձրել վարկառուներին: Արդյունքում, հանցավոր կազմակերպության կողմից իրականացրած հիշյալ գործունեության մեջ ներգրավված 33 անձանց կողմից վարկեր ստանալու արդյունքում մի շարք բանկերի պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 119 մլն 236 հզր 568 ՀՀ դրամի վնաս: Բացի այդ, Է.Ն.-ն վրացահայերի շրջանում նրանց օգտագործման համար իրացրել է նաև կեղծ վարորդական իրավունքի վկայականներ և անձնագրեր: 10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318–րդ հոդվածի 1–ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 319–րդ հոդվածի 1–ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 255–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին և 3–րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությունը), 296–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով (փողերի լվացումը) և 457–րդ հոդվածի 2–րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը): Հանցավոր կազմակերպության ղեկավարի և մասնակիցներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մեկ այլ մասնակցի նկատմամբ՝ տնային կալանքը: Նախաքննությունը շարունակվում է»։
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15