ՀՀ կառավարությունն արդեն 11 ամիս է՝ վճարում է որոշ մարդկանց՝ սոցիալական ցանցերում կառավարության գործունեության մասին գրառումներ կատարելու համար: Armtimes.com-ի տեղեկություններով մեկ գրառման կամ նմանատիպ վերլուծության արժեքն է 15 հազար 100 դրամ: Կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի ղեկավարն է Տիգրան Աբրահամյանը, այս տարի պետբյուջեից ստացել է 191 միլիոն դրամ:
ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարցրեց, թե սա ի՞նչ պրոպագանդիստների մեծ բանակ է, որոնք ինֆորմացիա, դեզինֆորմացիա են տարածում սոցիալական ցանցերում, վարկաբեկում են ընդդիմությանը:
«Հուսով եմ, որ հայրենի կառավարությունը հասկանում է, որ հանրային միջոցներով նման բան չի կարելի անել, որ չի կարելի հանրային փողերով պրոպագանդել իշխող ուժին»,- շեշտեց ՀԱԿ պատգամավորը:
Լևոն Զուրաբյանը հարցրեց՝ կառավարությունը կարո՞ղ է տրամադրել հանրությանը բոլոր այն անձանց տվյալները, ովքեր ստացել են գումարներ սոցցանցերում հրապարակումներ իրականացնելու համար:
«Դա արվել է իբր անկախ մարդկանց անունների տակ: Խնդրում եմ տրամադրեք այդ ցուցակը՝ ովքեր են եղել, ինչ են գրել»,- նշեց Զուրաբյանը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, թե կասկածի տակ չի առնում այն հանգամանքը, որ սոցցանցերում դեֆորմացիայով զբաղվելու մենաշնորհը քաղաքական որոշ կուսակցություններին է:
Ապա Դավիթ Հարությունյանը հավաստիացրեց. «Քաղաքական դեզինֆորմացիայով, պրոպագանդայով այս ՊՈԱԿ-ը չի զբաղվել: Այլ խնդիր է, որ կառավարության ծրագրի, քայլերի վերաբերյալ աշխատանք տարվում է: Սա բնական է: Բնակչությունը պետք է իրազեկված լինի, թե ինչ քայլեր է կատարում կառավարությունը: Այստեղ որևէ ամոթ բան չկա: Սա աշխատանք է, որ պետք է տանի յուրաքանչյուր կառավարություն»:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ ինքը չի տիրապետում թվերին, թե քանի հոդված է գրվում, բայց խոստացավ հետաքրքրվել: Միաժամանակ, նա նաև ասաց, որ կտրամադրեն այն հոդվածները, թե ինչպես է կառավարությունը իր աշխատանքը հասցրել բնակչությանը:
«Բոլոր վերլուծական նյութերի վերաբերյալ կտրամադրենք տեղեկատվություն, այնքան, քանի դեռ դրանք չեն խախտում անձնական տվյալների գաղտնիությունը»,- նշեց Հարությունյանը:
Լևոն Զուրաբյանը պնդեց, թե խոսքն այն մասին է, որ վերլուծություններ են կատարվել ոչ թե կառավարության անունից, այլ՝ անհատների, ովքեր գումար են ստացել դրա համար:
«Ես, իհարկե, հասկանում եմ, որ հարձակման կենթարկվեմ նրանց կողմից, ովքեր նստած են այդ աշխատավարձի վրա, բայց դա յուրահատուկ լյուստրացիա կլինի, գոհ կլինեմ, որ նման բան կլինի: Իսկ մենաշնորհների առումով, դեզինֆորմացիա տարածելու վերաբերյալ մենք ձեզ պարտվում ենք»,- նշեց Զուրաբյանը:
Դավիթ Հարությունյանն էլ ասաց, որ լավ է, որ պատգամավորը հետաքրքրվում է կառավարության գործունեությամբ: «Ապրեք, ճիշտ ուղու վրա եք»,- ասաց Հարությունյանը:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ինքը հարձակման կենթարկվի, ապա նախարարը հակադարձեց. «Դա կլիներ ձեզ համար եզակի առիթ, որ վերջապես հայտնվեք հանրային տիրույթում»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ նշեց, թե Զուրաբյանը պարզապես հարց հնչեցրեց ու իր զարմանալի է, թե ինչո՞ւ Հարությունյանը նման պատասխան տվեց. «Թունավորված պատասխան էր, չէի սպասում»:
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58