Ուկրաինայի ժողովուրդը պետք է ընտրի նոր ղեկավարություն՝ Ռուսաստանի Դաշնության հետ հուշագիրը ստորագրելու համար. խորհրդարանի ղեկավարը իրավաբանորեն հարմար չէ ստորագրողի դերի համար։ ՌԴ ԱԳՆ իրավաբանական վարչության տնօրեն Մաքսիմ Մուսիխինը ՏԱՍՍ-ին այսպես է մեկնաբանել հնարավոր փաստաթղթի ստորագրման հետ կապված իրավիճակը։ «Կարևոր է, թե ում ստորագրությունն է դրվում փաստաթղթերի վրա, որովհետև նրանց ներկայիս «ղեկավարը» վաղուց է կորցրել նույնիսկ ներքին լեգիտիմությունը, ոչ թե՝ արտաքին։ Հետևաբար, ցանկացած պայմանագրի վավերության հետ կարող են խնդիրներ առաջանալ, եթե այն ստորագրի այդ անձը», - ասել է նա։ Դիվանագետի խոսքով՝ անհրաժեշտ է վստահ լինել, որ ուկրաինական կողմից պայմանավորվածությունը ստորագրում է մի մարդ, ով «ժողովրդի մանդատն ունի», այլապես խնդիրներ կառաջանան։ Միևնույն ժամանակ, Մուսիխինը ընդգծել է, որ Վլադիմիր Զելենսկին չի համապատասխանում ստորագրողի դերին։ «Պետք է, որ ուկրաինական ժողովուրդը ազատ կամարտահայտման արդյունքում որոշի իր նոր ղեկավարին։ Այդ ժամանակ կլինի լեգիտիմ ստորագրող։ Իսկ հիմա մենք խոսում ենք Ուկրաինայի սահմանադրության որոշ ներքին պահանջների մասին: Տեսականորեն, եթե ֆորմալ նայենք, խորհրդարանի ղեկավարն իրավունք ունի ստորագրելու: Արդյո՞ք նրան թույլ կտան դա անել իր երկրի ներսում՝ մեծ հարց է»։ Դիվանագետը նշել է, որ հուշագիրը, որը քննարկվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զրույցի ժամանակ, «պետք է ունենա ճիշտ ստորագրող», սակայն «այժմ դա խնդիր է»։ Մուսիխինը նաև մատնանշել է, որ պետք է ընդհանրապես մտածել կարգավորման փաստաթղթերը ստորագրողի մասին։
13:57
13:08
12:47
12:35
12:16
11:52
11:36
11:19
11:03
10:51
10:38
10:19
10:03
20:04
19:33
19:09
18:49
18:34
18:07
17:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35