Այսօր ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը մասնակցեց ԱՄՆ Խաղաղության կորպուսի A30 կամավորների խմբի երդման արարողությանը և վարեց նրանց երդման կարգը։ Այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում հյուրընկալվելու է 18 կամավոր։ Կամավորները հաջողությամբ ավարտեցին հայոց լեզվի և մշակույթի 11-շաբաթյա ինտենսիվ դասընթացը և շուտով կմեկնեն Հայաստանի տարբեր մարզեր, որտեղ կապրեն և կաշխատեն հաջորդ երկու տարվա ընթացքում։ Կամավորները ապրելու են hայ հյուրընկալող ընտանիքներում և ծառայելու են իրենց համայնքներում՝ համագործակցելով տեղի դպրոցների անգլերենի ուսուցիչների և երիտասարդական կազմակերպությունների հետ։ Կամավորները կօգնեն աշակերտներին բարելավել իրենց անգլերենի հմտությունները, իսկ երիտասարդներին՝ ձեռք բերել կյանքի և զբաղունակության հմտություններ։ «Այսօր Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի և մեր բոլոր գործընկերների համար հիշարժան օր է․ բոլորիս սրտերը լի են ուրախությամբ և հպարտությամբ, քանի որ տոնում ենք 30-րդ հոբելյանական խմբի կամավորների երդման արարողությունը։ Այսօր 18 նոր կամավոր կմիանա Խաղաղության կորպուսի մեր երկարամյա ժառանգությանը։ Երկու օրից մեր կամավորները կմեկնեն իրենց ծառայության վայրեր՝ Հայաստանի տարբեր քաղաքներ և գյուղեր, որտեղ կաշխատեն տեղի իրենց գործընկերների հետ՝ ոգեշնչելու աշակերտներին, ուսուցիչներին և հայ երիտասարդներին»,- ասաց ԽԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ուիլիամ Օ’րոարքը։ Միջոցառման ներկաների թվում էին ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, Խաղաղության կորպուսի նախկին և ներկա կամավորներ, կամավորներին հյուրընկալող հայ ընտանիքներ, ինչպես նաև ծրագրերի միջազգային և տեղական գործընկերներ։
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44