Մայիսի 21-ին Արցախի Հանրապետթյան Ազգային ժողովը արտահերթ նիստ է անցկացրել, որի արդյունքում ԱԺ նախագահ է ընտրվել «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը: 168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասել է, որ մայիսի 21-ին լրացել էր Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը և, ըստ Սահմանադրության, մինչև նոր նախագահի ընտրությունները, նրա լիազորությունների կատարումն անցնում է ԱԺ նախագահին: «Մեր գործընկեր Դավիթ Իշխանյանն այս պահին Բաքվի բանտում է: Ելնելով այս ծանր հանգամանքից, հասկանալի է, որ անելանելի իրավիճակ էր ստեղծվել, և հնարավոր չէր այդ գործառույթն իրականացնել: Հետևաբար, խիստ անհրաժեշտություն կար ԱԺ նոր նախագահ ընտրելու: Այս գործընթացը բավականին երկար ժամանակ փորձում էինք կազմակերպել։ Երկար ժամանակ Արցախի ԱԺ-ն, որպես այդպիսին, ելնելով նաև ներքին խնդիրներից, բավականաչափ կենսունակ չէր: Երեկ պատգամավորների նախաձեռնությամբ տեղի ունեցած արտահեթ նիստի ժամանակ ԱԺ նախագահ ընտրվեց Աշոտ Դանիելյանը: 33 պատգամավորներից 28 պատգամավորները ներկա էին՝ բոլոր խմբակցություններից, 4-ը պատգամավոր հարգելի պատճառներով ներկա չէին։ 28 կողմ ձայնով խորհրդարանն ունեցավ նոր նախագահ՝ ի դեմս Աշոտ Դանիելյանի»,- նշել է Մետաքսե Հակոբյանը: Նա նաև ընդգծել է՝ այս փոփոխությունների հիմքում շատ կարևորել են այն, որ խորհրդարանը լինի կենսունակ, կարողանա խնդիրները բարձրաձայնել և վերադարձի իրավունքը պատշաճ կատարել՝ բարձրացնելով տարբեր հարթակներում։
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44