Ադրբեջանում շարունակում են ձերբակալել մեյխանա ժանրի հայտնի կատարողներին: Երեկ Քյուրդախանիում, որ դեռևս 19-րդ դարից հիշատակվում է որպես թաթաբնակ ավան Բաքվի շրջանում, թմրայութերի ձեռքբերման և իրացման մեղադրանքով ձերբակալվել է հայտնի մեյխանաչի Մահիր Ջուրաթը, որի դեմ քրեական գործ է հարուցվել Սումգայիթ քաղաքի ոստիկանական բաժանմունքում:
Գաղտնիք չէ, որ իրանական արմատներ ունեցող մեյխանա ժանրը, որը սկզբնապես երգվել է միայն Բաքվում և դրա մերձակայքում ապրող թաթերի միջավայրում և ապա այստեղից տարածվել ամբողջ Ադրբեջանում, օգտագործվում է ազատ խոսքի արտահայտման համար: Ժողովրդական երգի այս տեսակի միջոցով հաճախ են հասարակական վայրերում, մասնավորապես հարսանիքների ժամանակ շոշափվում քաղաքական հարցեր. մեյխանաչիները իրենց երգերի տողատակերով քննադատում են իշխանություններին և պաշտոնյաներին:
Հիշենք, որ այս պատճառով և նույնպիսի մեղադրանքով ձերբակալվեց "Ты кто такой? Давай до свидания!" տեսահոլովակի հեղինակ թալիշ հայտնի մտավորական Հիլալ Մամեդովը 2012թ.-ին: Իսկ 2014թ.-ին դարձյալ թմրանյութերի իրացման մեղադրանքով ձերբակալվել է Մահիր Ջուրաթի համաքաղաքացին` հայտնի մեյխանաչի Բայրամ Քյուրդախանլին:
Նկարում Բայրամ Քյուրդախանլիի լուսանկարն է` ձերբակալման մասին ազդարարող լուրով` վերցված Մահիր Ջուրաթի ֆեյսբուքյան էջից:
Մահիր Ջուրաթը չգիտեր, որ չանցած երկու տարի, ձերբակալվելու է նաև ինքը` դարձյալ նույն մեղադրանքով:

15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55